16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ավստրիայի խորհրդարանականներին

Փետրվարի 26-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը այցելեց Ավստրիայի խորհրդարան, ուր հանդիպեց Խորհրդարանի երկրորդ նախագահ Ֆրից Նոյգեբաուերի եւ խորհրդարանի անդամների հետ:

Հանդիպման մասնակիցները քննարկեցին հայ-ավստրիական փոխգործակցության զարգացման, երկու երկրների խորհրդարանների միջեւ կապերի ակտիվացման, միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում Հայաստանի եւ Ավստրիայի պատվիրակությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: Պայմանավորվածություն ձեռք բերվեց այս տարվա ընթացքում Ավստրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի այցելությունը Երեւան կազմակերպելու մասին։

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաեւ Հայաստանում կայացած նախագահական ընտրություններին: Այդ ենթատեքստում հանդիպմանը ներկա, հայաստանյան ընտրություններին որպես դիտորդ մասնակցած ավստրիացի պատգամավորները նշեցին, որ ընտրություններն անցել են միջազգային չափանիշներին համապատասխան:

Ավստրիացի պատգամավորների խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։

Զրուցակիցները անդրադարձան նաեւ Հայաստան – Եվրամիություն համագործակցությանը, Հայաստանում իրականացվող բարեփոխումներին:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության եւ երկրում բարեփոխումների մասին հարցազրույց տվեց “Ավստրիական լրատվական գործակալությանը”։

Փետրվարի 27-ին նախատեսված է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ, ինչպես նաեւ ելույթը ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինք 5-րդ համաշխարհային ֆորումին։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ