16 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Պետքարտուղարը “լեզվի սայթաքում” է ունեցել հենց առաջին ելույթին /վիդեո/

ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար Ջոն Քերրին “լեզվի սայթաքում” է ունեցել հենց իր առաջին հրապարակային ելույթի ժամանակ: Ելույթ ունենալով Վիրջինիայի համալսարանում` նա Ղրղըզստանն անվանել  է “ղրըզախստան”:

Քերրիի ելույթը նվիրված էր արտաքին քաղաքականությանը: Նա խոսել է աշխարհի ամենավտանգավոր վայրերում աշխատող պետական ծառայողների քաջության մասին: “Նրանք պայքարում են կոռուպցիայի դեմ Նիգերիայում, նրանք օրենքի գերակայություն են սահմանում Բիրմայում, նրանք աջակցում են ժողովրդավարական բարեփոխումներին Վրաստանում եւ Ղըրզախստանում”,-հայտարարել է Քերրին:

Նշենք, որ հաճախակի “լեզվային սայթաքումներ” է ունենում Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը: Վերջերս նա հայտարարել էր, որ լեգենդար Հերակլեսը Ուկրաինայի տարածքում է եղել, իսկ Հոմերոսի անունն արտասանել էր` շեշտը դնելով առաջին վանկի վրա: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ