16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Զուգարանների հարցը

ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամին ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այսօր` փետրվարի 26-ին կառավարությանը հարց ուղղեց զուգարանների մասին:

 ‘’Որ թվականից է Երևանում ավանդույթ ձևավորվել լայնամասշտաբ զուգարաններ կազմակերպել դիվանագիտական կորպուսներից մինչև եկեղեցիներ ընկած հատվածում: Տարածքներ, որոնցից ջերմամիջուկային պալիգոնի հոտ է գալիս’’,-հայտարարեց նա եւ հավելեց, թե ինչո՞ւ է մայրաքաղաքի սրտում` բանուկ հատվածում նման անմխիթար տարածք գտնվում:

 Պատգամավորին մտահոգել էր նաեւ զուգարանների հետ կապված մեկ այլ հարց.’’Մեկ էլ էն հարյուր քանի միլիոնով երկու զուգարան սարքելու նպատակը ո՞րն ա, որ կա էդպիսի տարածք’’: Պատգամավորը հայտարարեց, որ Երևանի քաղաքապետին այս թեմայով գրված իր նամակը մնացել է անպատասխան: 

Հարցին պատասխանեց փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը` հորդորելով պատգամավորին  հարցն ուղղել Երևանի ավագանուն, որտեղ ի դեպ, ԲՀԿ-ն խմբակցություն ունի.

’’Ես կառաջարկեի, որ դուք դիմեք ավագանուն, որովհետև դուք հիմա այնպիսի նյուանսներ ու դետալներ եք բարձրացնում, որ մասնագիտորեն քննարկելու կարիք կա’’,-նշեց Արմեն Գեւորգյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ