04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Գորիսում Րաֆֆուն չբարեւեցին` լրագրողներին էլ չսպասեց

“Ժառանգություն” կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը չնայած Կապանից շտապեց Գորիս, սակայն այստեղ ժամը 17:00-ի հանդիպումը չկայացավ: Հրապարակում մարդ չկար, եղածներն էլ հրաժարվում էին բարեւել Րաֆֆիին: Նա քայլելով փողոցներով` արագ նստեց մեքենան ու հեռացավ:

Հետաքրքիր է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չսպասեց նաեւ իրեն ուղեկցող լրագրողներին: Մինչ վերջիններիս մեքենան հասավ Գորիս, Րաֆֆին արդեն այնտեղ չէր: Henaran.am-ի թղթակցի փոխանցմամբ, այն վայրերում, որտեղ նրա հավաքը բազմամարդ է, Րաֆֆի Հովհաննիսյանը չի  խոսում, մինչեւ լրագորղները տեղ  չհասնեն: 

Գորիսը Սյունիքի մարզպետի ծննդավայրն է: Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ,  մարզպետ Սուրիկ Խաչատրյանը այսօր կայացած մարզխորհրդի նիստում հայտարարել է, որ մարզում է Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա հորդորել է չխոչընդոտել հանդիպումները: “Սյունեցին հյուրընկալ ա, թող քայլի ու իր եկած ճամփով էլ հետ կգնա”,-ասել է մարզպետը:  

Հաջորդ հանդիպումը Սիսիանում է: Այս համայնքի ղեկավարը ԲՀԿ-ական Աղասի Հակոբջանյանն է: 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ