Ինչ որ դեսպանատների ֆուրշետների մասնակցող ակտիվիստներն իրավունք չունեն ուսանողներին վերեւից նայել
‘’Այս երեք օրերի ընթացքում ցավոք ականատես եղանք քաղաքական պայքարի շրջանակներում մի շարք քաղաքացիների կրթության իրավունքի, բուհերի ապաքաղաքականացման պահանջի եւ ներքին կանոնակարգերի ու կարգապահական նորմերի խախտման փորձեր տեղի ունեցան’’,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդարդառնալով հունվարի 25-ից սկսված դասադուլներին, ասաց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Հիշեցնենք, որ դասադուլի կոչերով հանդես էին եկել քաղաքացիական ակտիվիստները:
Արմեն Աշոտյանը ասաց, որ դասադուլները, ցավոք, ուղեկցվում են վիրավորանքներով ու սադրանքներով, որոնք նաեւ վիրտուալ տարածքում են տեղ գտնում: ԿԳ նախարարն ասաց, թե որոշ լրատվամիջոցներ անաչառ չեն լուսաբանում այս ամենը եւ հենց իրենք են հանդիսանում սադրանքի աղբյուր:
“Ակնհայտ է, որ ուսանողների ճնշող մեծամասնությունը, անկախ իրենց քաղաքական կամքից, գերադասում են իրացնել իրենց կրթության իրավունքը’’,-շեշտեց Արմեն Աշոտյանը` նշելով, որ դասադուլների մեջ ներգրավված են հասարակական ակտիվիստներ, որոնք վաղուց են ավարդել բուհերը:
Նախարարը պատահական չի համարում ապակողմնորոշող տեղեկատվություն մատուցող լրատվամիջոցների եւ վերջիններիս կապող շղթան: ‘’Ես կոչ եմ անում ուսանողներին իրենց կրթության իրավունքը ոտնձգություններից պահելու պայքարում զերծ մնալ վիրավորանքներից, ուսանողին ոչ բնորոշ պահվածքից եւ օրենքների խախտումից ու սադրանքներին տրվելուց, այլապես մենք կունենանք բեւեռացում եւ բախում’’,-շեշտեց նախարարը` ընդգծելով, որ փոքրաթիվ եւ ոչ այնքան ուսանողներից բաղկացած խումբը հակադրվում է ուսանողների մեծաթիվ զանգվածին:
Դիտարկմանը, թե դասադուլին ընդդիմացողները միայն ուսխորհուրդների ՀՀԿ-ական անդամներն են, Արմեն Աշոտյանն ասաց, որ շատ ուրախ կլիներ, եթե դասադուլին չմիացող բոլոր ուսանողները ՀՀԿ-ական լինեին` “Դա կնշանակեր, որ հանրապետության իննսունինը հազար ինը հարյուր ուսանողները ՀՀԿ-ական են”:
Արմեն շոտյանը տեղեկացրեց, որ անգամ Րաֆֆի Հովհաննիսյանին ձայն տված ուսանողներն են իրեն նամակով գրում` կանխել դասադուլի փորձերը եւ պաշտպանելի րենց կրթության իրավունքը: Նախարարն ակնհայտ համարեց, որ մի խումբ ակտիվիստների անհասկանալի քաղաքական նպատակների համար կազմակերպվող դասադուլի փորձերը տապալվել են:
ԿԳ նախարարը շնորհակալություն հայտնեց ոստիկանությանը եւ կոչ արեց շարունակել աշխատանքը կանխելու համար սրացումները: Նա ընդգծեց, որ այն բացօթյա տարածքները, որտեղ հանդես են գալիս ակտիվիստները, բուհական տարածք են եւ այնտեղ քաղաքական քարոզչության իրականացումն արգելվում է:
Վերջում ԿԳ նախարարն ասաց. ’’Այդ մարդկանց իրավունքներյ ավարտվում են այնտեղ, որտեղ սկսվում են մյուսների իրավունքները, եթե իրենք մեկ-երկու բառ ավել անգլերեն գիտեն, քան իրենց կարծիքը չկիսող ջավախահայ կամ լոռեցի ուսանողներիը, դա չի նշանակում, որ իրենք վերին արտի ուսանողներ են կամ եթե ինչ-որ դեսպանատների խոտածածկ կանաչ տարածքներում ֆուրշետների են մասնակցում, դա չի նշանակում, որ դա իրավունք է տալիս նայել, այլ հայ ուսանողին վերեւից: Հայ ուսանողը ցույց է տալիս, որ իր արժանապատվությունը վեր է ցանկացածի քաղաքական հայացքներից’’: