Գյումրու նախկին քաղաքապետի փեսացուի սպանության մեջ մեղադրվողի մայրը մոտեցավ Սերժ Սարգսյանին /վիդեո/

Կենտրոն վարչական շրջանի թիվ 24 դպրոցում տեղակայված 9/11 տեղամասում քվեարկելուց հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին մոտեցավ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսացուի սպանության մեջ մեղադրվող Կարեն Բարբեսյանի մայրը, ով նախագահին խնդրեց ուշադրություն դարձնել արդար հետաքննության վրա: Նրա խոսքով` դատախազությունն ու ոստիկանությունը փորձում են խեղաթյուրել փաստերը: “Իմ որդին մեղավոր չէ: Գործ են սարքել նաեւ ամուսնուս վրա: […]