08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 18, 2013

Քվեարկության առաջին թվերը

Սյունիքի մարզի Անտառաշատ գյուղում արդեն ամփոփել են քվեարկության արդյունքները: 103 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 78-ը: Անդրիաս Ղուկասյանը եւ Պարույր Հայրիկյանն ստացել են մեկական քվե, Րաֆֆի Հովհաննիսյանը` 22, Սերժ Սարգսյանը` 52: Մնացած թեկնածուները կողմ ձայն չեն ստացել:

Henaran.am-ը լցոնման ահազանգի հետքերով է գնացել

Ահազանգ է ստացվել, որ Երեւանի թիվ 9/12 եւ 9/13 ընտրատեղամասերում լցոնումներ են եղել: Այս 2 ընտրատեղամասերը տեղակայված են Շեւչենկոյի անվան դպրոցի առաջին եւ 2-րդ հարկերում: Henaran.am-ի թղթակիցը անձամբ եղել է տեղամասերում եւ հանդիպել հանձնաժողովի անդամների զարմացած հայացքին`ով ասաց լցոնումներ են եղել: 9/13 ընտրատեղամասում Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ Էմմա Գրիգորյանը նշեց, որ նման դեպքերի ականատես չի […]

Ո՞վ ի՞նչքան ծախսեց

ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Սևակ Հովհաննիսյանն այսօր ԿԸՀ-ում լրագրողներին ներկայացրեց նախագահի թեկնածուների նախընտրական հիմանդրամների կատարած ծախսերը: Նա նշեց, որ ԿԲ-ում նախընտրական հիմնադրամ է բացել յոթ թեկնածու: Արման Մելիքյանը չի բացել նախընտրական հաշիվ, քանի որ չի կատարել որևէ քարոզչական ծախս: Հովհաննիսյանի խոսքով՝ առաջին տեղում հեռուստաընկերություններով իրականացված քարոզչությունն է: Այստեղ առաջին հորիզոնականում է ՀՀ նախագահ, նախագահի թեկնածու […]

Հայտնի են “Բեռլինալե-2013”-ի հաղթողները /վիդեո/

Բեռլինում ավարտվել է “Բեռլինալե-2013″ կինոփառատոնը: Գլխավոր մրցանակը բաժին է հասել ռումին ռեժիսոր Կալինա Փիթեր Նետցերի “Երեխայի դիրքը” ֆիլմին: Լավագույն ռեժիսոր է ճանաչվել ամերիկացի Դեյվիդ Գորդոն Գրինը “ձնակույտերի տիրակալը” ֆիլմի համար: Լավագույն դերասան է ճանաչվել բոսնիացի դերասան Նազիֆ Մուջիչը, լավագույն դերասանուհի` Պաուլինա Գարսիան` “Գլորիա” ֆիլմում չիլիացի Սեբաստիան Լելիոյի դերակատարման համար:  Կինոփառատոնը շարունակվեց 7-17-ը:

Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբի արձանագրած խախտումները

Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբի տեղեկատվական կենտրոնի արձանագրած խախտումները փետրվարի 18-ի 08:00-18:00 միջակայքում 1. Մի քաղաքացի հայտնեց Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբի կամավորներին, որ Վանաձորում Ալմաստ անունով մի տիկնոջ` երեք հոգուց բաղկացած ընտանիքին (տղայի անունն Արմեն է) օրերս 30.000 դրամ ընտրակաշառք էին տվել` Սերժ Սարգսյանին ընտրելու համար: Երեկ տիկին Ալմաստը մահացել է: Եվ դիակը դեռ տանը դրված` […]

Սերժ Սարգսյանը հաղթում է. Exit Poll-ի տվյալները

Արմնյուզ առաջատար հայկական լրատվական  հեռուստաալիքի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ, նախագահի ընտրության ժամանակ իրականացվել է հանրային կարծիքի ուսումնասիրություն` որպես 2012-2013 թվականի ընտրական շրջանում իրականացված ընդգրկուն ծրագրի վերջնական փուլ: Ելքի հարցման (Exit Poll) նպատակն էր բացահայտել  և վերլուծել քվեարկության օրը ընտրողների որոշումը: Ծրագիրը 2013-ի փետրվարի 18-ին իրականացրել են Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան և Baltic Surveys/The Gallup Organization-ը:   Քվեարկության օրը […]

Անդրիասին գարուն էին բերել /ֆոտո, վիդեո/

Հունվարի 21-ից մինչեւ օրս “Վերջ շինծու ընտրություններին” կարգախոսով հացադուլ հայտարարած ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին միացել են ակտիվ քաղաքացիներ: Նրանք մեկ օրով նստացույց են հայտարարել եւ զորակցում են նախագահի թեկնածուին: Իսկ Անդրիաս Ղուկասյանը իրեն չնայած լավ է զգում, բայց հացադուլի 29-րդ օրն է այսօր, եւ նա ֆիիզկապես ի վիճակի չէր քվեարկելու: “Մնում են իմ կարծիքին` […]

Դիտորդները կխոսեն

Քանաքեռ Զեյթուն համայնքի  թիվ 3/29 տեղամասում ժամը 18.00-ի դրությամբ 1365 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 640 ընտրող: Հանձնաժողովի նախագահ Էդուարդ Հարությունյանի փոխանցմամբ`քվեարկությունն ընթանում է բնականոն հունով, միջադեպեր կամ անճշտություններ չեն գրանցվել: Henaran.am-ի թղթակցի այցելության պահին այս ընտրատեղամաս այցելեցին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ եւ ICES դիտորդական խմբերը: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կազմում Իտալիայի եւ Լեհաստանի ներկայացուցիչներ էին` Ալեսանդրո Ջանոտտան եւ Լյուդովիկ Սիեչանովսկին: Նրանք […]

Ամենաքիչը քվեարկել են Տավուշի բուժական հաստատություններում

Այսօր ՀՀ նախագահական ընտրություններին բուժական հասատատություններում մասնակցել է ստացիոնար բուժման մեջ գտնվող 1375 ընտրող: Լրացուցիչ ցուցակներում գրանցված է 1628 հոգի: Քվեարկությունը սկսվել է առավոտյան ութից և ավարտվել 18-ին: Ամենաշատը քվեարկել են Երևանի բուժական հաստատություններում /673 ընտրող/: Ամենաքիչ մասնակցությունը գրանցվել է Տավուշի մարզի բուժական հաստատություններում /յոթ ընտրող/: Ընդհանրապես քվեարկություն չի կազմակերպվել Արագածոտնի ու Վայոց ձորի մարզերում: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
ՀունվարիՄարտի