08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 18, 2013

Վանաձորում օրն ակտիվ սկսվեց

Փետրվարի 18-ի առավոտյան ժամը 8-ին Վանաձորի թիվ 30 ընտրատարածքի թիվ 8 ընտրատեղամասում քվեարկությունն արդեն սկսվել էր: Հանձնաժողովի նախագահը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք աշխատանքներն սկսելուն պես ընտրողներն են ունեցել: “Օրն ակտիվն սկսվեց”,-նշեց հանձնաժողվի նախագահ Կարինե Հովսեփյանը: Թիվ 8 ընտրատեղամասում գրանցված  է 1739 ընտրող:

Ընտրություններից մեկուկես ժամ անց ԿԸՀ-ն որեւէ բողոք չի ստացել

Ընտրություններից անցել է մեկուկես ժամ: Այս ժամի դրությամբ որեւէ ահազանգ, միջադեպ գրանցվել է արդյոք, հարցին ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը պատասխանել է, որ այս պահի դրությամբ ԿԸՀ-ն որեւէ բողոք չի ստացել: ԿԸՀ-ն ժամը 11:30-ից սկսած` երեք ժամը մեկ տեղեկատվություն կտրամադրի ընտրություններին մասնակցության վերաբերյալ:

Ողբերգական ավտովթար. մայրն ու որդին մահացել են

Փետրվարի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Սևան-Գավառ ավտոճանապարհի Լճափ գյուղի խաչմերուկում բախվել են փայտով բարձած բեռնատարն ու “ՎԱԶ 2106” մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով “ԶԻԼ”-ը կողաշրջվել է, իսկ ողջ բարձած փայտը թափվել է “ՎԱԶ 2106”-ի վրա, “ՎԱԶ 2106”-ը նույնպես կողաշրջվել է: Վթարի հետևանքով 2 հոգի մահացել է, 1 հոգի ծայրահեղ […]

Րաֆֆի Հովհաննիսյանի Facebook-ի էջի տեղեկատվությունը կատարյալ հերյուրանք է. ոստիկանություն

      Համացանցային կայքերում տարածվել է ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի Facebook-ի էջում կատարված գրառումը, համաձայն որի` ՀՀ տարբեր բնակավայրերի ընտրողներ ներգրավվել են Երևան քաղաքի ընտրական տեղամասերի լրացուցիչ ցուցակներում` չհանվելով իրենց հաշվառման վայրի ընտրողների ցուցակներից:    ՀՀ ոստիկանությունը ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ համացանցում տարածված  տեղեկատվությունն ակնհայտ հերյուրանք է:   Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, որպես […]

ՀՀԿ-ական նախագահն ընկել է ՀԱԿ-ի հետեւի՞ց

Դավիթաշենի 56/12 ընտրատեղամասում Henaran.am-ի թղթակիցը միջկուսակցական “բախման” է ականատես եղել ՀՀԿ-ական հանձնաժողովի նախագահի եւ ՀԱԿ ներկայացուցչի միջեւ: Հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Ալվարդ Թադեւոսյանը արգելում է հանձնաժողովի անդամներին խոսել: Այդ մասին մեր թղթակցին ասաց հանձնաժողովի ՀԱԿ ներկայացուցիչ Շողիկ Ավետիսյանը: Ալվարդ Թադեւոսյանը մեր թղթակցի ներկայությամբ բորոբքված դիմել է հանձնաժողովի ՀԱԿ անդամին, թե “դուք իրավունք չունեք խոսելու` նախագահը ես […]

Շուրջ 1200 ձերբակալված անձ կընտրի ՔԿՀ-ներում

Փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին, համաձայն ԸՕ-ի կմասնակցեն նաեւ դեռեւս ուժի մեջ չմտած դատավճռով ազատազրկման  մեջ գտնվողները` կալանավորված անձինք: ԸՕ 61-րդ հոդվածը սահմանում է, որ ձերբակալված ընտրողները քվերկությանը մասնակցում են, ԿԸՀ սահմանած կարգով` շրջիկ արկղի միջոցով:  Ձերբակալված ընտրողների քվեարկությունը կազմակերպվում է այն հաշվարկով, որ ավարտվի մինչեւ 18:00: Կալանավորված անձանց պահելու վայրում քվեարկությունը սույն օրենսգրքով եւ […]

Մի լռեք. հավատը գործով մտածեք՝ հնարավոր է վերջ տալ շինծու ընտրություններին եւ չմոռանալով, որ վերեւում Աստված կա հարյուր քայլով հասնենք դեպի ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ

Եվ այսպես Հայաստանի Հանրապետությունը վեցերորդ անգամ 2013 թ. փետրվարի 18–ին ընտրում է նախագահ: Մոտ մեկ ամիս ընտրողներս հնարավորություն ունեցանք ծանոթանալու նրանց ծրագրերին, կարգախոսներին, ինչու չէ` նաեւ նյարդային պոռթկումների եւ “կիքսերի” ականատես եղանք: Էն գլխից թեկնածու Անդրիաս Ղուկասյանը չհավատաց այս գործընթացին, հացադուլ հայտարարեց եւ ընտրեց “Վերջ շինծու ընտրություններին” ճանապարհը: Ահագին էլ պինդ տղա դուրս եկավ` ասաց […]

Աստված ձեզ պահապան. Վլադիմիր Գասպարյանը առաջինն է /վիդեո/

Դավիթաշենի  թիվ 5/06 ընտրատեղամասում առաջին ընտրողը ՀՀ ոստիկանապետ Վալդիմիր Գասպարյանն էր: Ուղիղ ժամը 8-ին նա մտավ ընտրատեղամաս,  բարձր տրամադրությամբ  ողջունեց ներկաներին: Մի քանի հարցերի պատասխանելու խնդրանքին, ոստիկանապետն ասաց, որ այսօր լռության օր է, այդուհանդերձ, պատասխանեց մի քանի հարցի: Henaran.am-ի այն հարցին, թե ոստիկանապետը երաշխավորո՞ւմ է օրերնքի տառին համապատասխան ընտրություններ` ասաց. “Արդեն մի քանի ամիս է […]

Հայաստանում նախագահական ընտրություններ են

Այսօր` 2013թ.  փետրվարի 19-ին  կկայանան ՀՀ  նախագահական ընտրությունները: Քվեաթերթիկում 7 թեկնածու է.  “Ազատություն” կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, Հայաստանի գործող նախագահ, ՀՀԿ առաջնորդ  Սերժ Սարգսյանը, “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ, նախկին արտգործնախարար  Րաֆֆի Հովհաննիսյանը, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը եւ էպոսագետ Վարդան Սեդրակյանը: Ըստ ոստիկանության տրամադրած տեղեկանքի, ընտրողների թիվը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
ՀունվարիՄարտի