Աստված ձեզ պահապան. Վլադիմիր Գասպարյանը առաջինն է /վիդեո/
Դավիթաշենի թիվ 5/06 ընտրատեղամասում առաջին ընտրողը ՀՀ ոստիկանապետ Վալդիմիր Գասպարյանն էր: Ուղիղ ժամը 8-ին նա մտավ ընտրատեղամաս, բարձր տրամադրությամբ ողջունեց ներկաներին: Մի քանի հարցերի պատասխանելու խնդրանքին, ոստիկանապետն ասաց, որ այսօր լռության օր է, այդուհանդերձ, պատասխանեց մի քանի հարցի:
Henaran.am-ի այն հարցին, թե ոստիկանապետը երաշխավորո՞ւմ է օրերնքի տառին համապատասխան ընտրություններ` ասաց. “Արդեն մի քանի ամիս է երաշխավորում եմ եւ էլի նույն հարցն ենք տալիս”: Այն դիտարկմանը, թե բացառո՞ւմ եք, որ որեւէ ընտրակեղծարար անպատիժ կմնա, ասաց` ոչ թե բացառում եմ, այլ այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր եմ իրականացնում:
Իսկ ոստիկանապետը միշտ առաջինն է քվեարկում: Ասաց` արդեն բնավորություն է դարձել: Քաղաքացիական պարտքը կատարելուց հետո` Վլադիմիր Գասպարյանն ասաց` Աստված օգնական եւ հեռացավ ընտրատեղամասից:
Դավիթաշենի թիվ 5/06 ընտրատեղամասում ընտողոների թիվը 1926 է, եւ արդեն քվեարկել է 10 հոգի: Հանձնաժողովի նախագահ, ՀԱԿ ներկայացուցիչ Անահիտ Ներսիսյանը Henaran.am-ի թղթակցին ասել է, որ ըստ Ընտրական օրենսգքրի ամեն ինչ արվել է:
Հիշեցնենք, այսօր` փետրվարի 18-ին ՀՀ նախագահի ընտրություններ են: Henaran.am-ն աշխատում է արտակարգ ռեժիմով: Մեր թղթակիցները Հանրապետության ողջ տարածքում աշխատող կապահովեն օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն: