22 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հայաստանում նախագահական ընտրություններ են

Այսօր` 2013թ.  փետրվարի 19-ին  կկայանան ՀՀ  նախագահական ընտրությունները: Քվեաթերթիկում 7 թեկնածու է.  “Ազատություն” կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, Հայաստանի գործող նախագահ, ՀՀԿ առաջնորդ  Սերժ Սարգսյանը, “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ, նախկին արտգործնախարար  Րաֆֆի Հովհաննիսյանը, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը եւ էպոսագետ Վարդան Սեդրակյանը:

Ըստ ոստիկանության տրամադրած տեղեկանքի, ընտրողների թիվը 2.505.980 մարդ է: Արդեն, ժամը 8-ից հանրապետության ողջ տարածքում բացվել են 1988 ընտրատեղամասերը: Քվերակությունը սկսված է եւ կտեւի մինչեւ ժամը 20.00:

Ըստ Հայաստանի Ընտրական օրենսգրքի, Նախագահի  ընտրությունները համարվում են կայացած, եթե թեկնածուներից որեւէ մեկը ստանում է քվեարկությանը մասնակցած ընտրողների քվեների 50%-ը  + 1 ձայն: Հակառակ դեպքում, առավելագույն ձայներ հավաքած երկու թեկնածուների միջեւ, 14 օր անց` կլինի քվեարկության երկրորդ փուլը:

Ի դեպ, Հայաստանը նախագահ է ընտրում 6-րդ անգամ:

Կապված ՀՀ նախագահի  ընտրությունների հետ, այսօր Henaran.am-ը կաշխատաի արտակարգ ռեժիմով: Պարբերաբար տեղեկություններ կտրվեն քվեարկության ընթացքի, թեկնածուների քվեարկությունների, ընտրախախտումների մասին: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ