09 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Շուրջ 1200 ձերբակալված անձ կընտրի ՔԿՀ-ներում

Փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին, համաձայն ԸՕ-ի կմասնակցեն նաեւ դեռեւս ուժի մեջ չմտած դատավճռով ազատազրկման  մեջ գտնվողները` կալանավորված անձինք:

ԸՕ 61-րդ հոդվածը սահմանում է, որ ձերբակալված ընտրողները քվերկությանը մասնակցում են, ԿԸՀ սահմանած կարգով` շրջիկ արկղի միջոցով:  Ձերբակալված ընտրողների քվեարկությունը կազմակերպվում է այն հաշվարկով, որ ավարտվի մինչեւ 18:00:

Կալանավորված անձանց պահելու վայրում քվեարկությունը սույն օրենսգրքով եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով նախապատրաստում, կազմակերպում է քրեակատարողական հիմնարկի ղեկավարը:

Կալանավորված անձանց պահելու վայրերում քվեարկությունը կազմակերպվում է ժամը 9.00-ից հետո` կախված ընտրելու իրավունք ունեցող անձանց թվից: Կալանավորված անձանց պահելու յուրաքանչյուր վայրի համար քվեարկության սկիզբը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը այն հաշվարկով, որ քվեարկությունն ավարտված լինի ժամը 20.00-ին:

Henaran.am-իունեցած տեղեկություններով, այս պահի դրությամբ շուրջ 1200 ձերբակալված անձ կա ՔԿՀ-ներում:  Ձերբակալված ընտրողների քվեարկությունը տեղի կունենա կալանքի վայրից դուրս, օրինակ ՔԿՀ տարածքում գտնվող գրադարանում, ընտրությունների ընթացքին կհետեւեն դիտորդները,  վարչական աշխատողները կապահովեն անվտանգությունը: Հանձնաժողովների կազմում ՔԿՀ-ների ներկայացուցիչներ չեն լինի:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ