22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Henaran.am-ը լցոնման ահազանգի հետքերով է գնացել

Ահազանգ է ստացվել, որ Երեւանի թիվ 9/12 եւ 9/13 ընտրատեղամասերում լցոնումներ են եղել: Այս 2 ընտրատեղամասերը տեղակայված են Շեւչենկոյի անվան դպրոցի առաջին եւ 2-րդ հարկերում:

Henaran.am-ի թղթակիցը անձամբ եղել է տեղամասերում եւ հանդիպել հանձնաժողովի անդամների զարմացած հայացքին`ով ասաց լցոնումներ են եղել: 9/13 ընտրատեղամասում Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ Էմմա Գրիգորյանը նշեց, որ նման դեպքերի ականատես չի եղել:

“Ես չեմ կարող ավելորդ ուրիշ բաներ ասել, խմբավորված էլ չեն եկել ընտրության, կուտակումներ նույնպես չեն եղել, իսկ եթե կասկածելի ինչ-որ բան ենք նկատել, ապա ուշադիր զննել եւ ուսումնասիրել ենք”:

9/12 հանձնաժողովի նախագահ Արմեն Արզումանյանն էլ նկատեց. “Իզուր եք վազքով եկել, ոչ մի նման դեպք չի արձանագրվել եւ դա ճշմարտությանը չի համապատասխանում”:  

Այս պահին սկսվել է ձայների հաշվման գործընթացը: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ