14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանը հաղթում է. Exit Poll-ի տվյալները

Արմնյուզ առաջատար հայկական լրատվական  հեռուստաալիքի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ, նախագահի ընտրության ժամանակ իրականացվել է հանրային կարծիքի ուսումնասիրություն` որպես 2012-2013 թվականի ընտրական շրջանում իրականացված ընդգրկուն ծրագրի վերջնական փուլ: Ելքի հարցման (Exit Poll) նպատակն էր բացահայտել  և վերլուծել քվեարկության օրը ընտրողների որոշումը: Ծրագիրը 2013-ի փետրվարի 18-ին իրականացրել են Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան և Baltic Surveys/The Gallup Organization-ը: 

 Քվեարկության օրը 19.130 հարցազրույց է անցկացվել ընտրատեղամասից դուրս եկած ընտրողների հետ: Հարցազրույցները անցկացվել են բոլոր 10 մարզերի և Երևանի 122 ընտրատեղամասերում: Այս նախագծի շրջանակում աշխատել են ընդհանուր առմամբ 300 հարցազրուցավարներ, սուպերվայզերներ, փորձագետներ և ծրագրի ղեկավարներ: Հարցված ընտրողների պատասխանների տոկոսը կազմել է 59 %.

Ընտրատեղամասերի ընտրությունը, որտեղ պետք է անցկացվեին հարցումները, նախագծվել էր այնպես, որ դրանք ընդգրկեն Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը և ներկայացնեն մարզը, քաղաքային/ գյուղական վայրը և համապատասխանեն ընտրատեղամասերի չափին (գրանցված ընտրողների թվաքանակին):

Քվեաթերթը արկղի մեջ գցած և ընտրատեղամասից դուրս եկած  ընտրողներին խնդրել են լրացնել ելքի հարցման (Exit Poll) հարցաթերթիկը: Այն լրացնելուց հետո հարցվողին խնդրել են հարցաթերթը տեղադրել հատուկ արկղի մեջ: Այսպիսով հարցվողի պատասխանների գաղտնիությունը երաշխավորված էր:

Հավաքած տվյալները յուրաքանչյուր հարցազրուցավար ուղղակիորեն էլեկտրոնային միջոցներով յուրաքանչյուր ժամը մեկ փոխանցել է Երևան` հետազոտական կազմի կենտրոնական գրասենյակ, որտեղ 5 փորձագետներից բաղկացած թիմը դրանք հաշվարկել և վերլուծել է հատուկ մշակված ծրագրով:

Հարցումն անցկացնելու համար ընտրվել է ընտրատեղամասից հեռացող յուրաքանչյուր 7-րդ ընտրողը: Exit Poll-ի արդյունքները ցույց են տալիս, որ 2013թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրություններին հայ ընտրողները քվեարկել են այսպես.

Սերժ Սարգսյան

58

Րաֆֆի Հովհաննիսյան

32

Հրանտ Բագրատյան

3

Պարույր Հայրիկյան

3

Անդրիաս Ղուկասյան

1

Արման Մելիքյան

1

Վարդան Սեդրակյան

1

Փչացրած քվեաթերթիկ

1

 

 

Արմնյուզ հեռուստաընկերությունն այս ծրագիրն իրականացնում է Baltic Surveys/The Gallup Organization-ի և Հայկական Սոցիոլոգիական Ասոցիացիայի հետ: Gallup-ը համաշխարհային հեղինակավոր և ճանաչված ընկերություն է: Հայաստանում աշխատելու հարցում Baltic Surveys/The Gallup Organization-ն ամենափորձառուն է: Այն ՀՀ-ում 2005-ից մինչև այսօր ՀՍԱ-ի հետ իրականացրել է 18 ծրագիր: 

 

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ