Մարդ պետք է մի քիչ խելք ունենա /ֆոտո/
“Մարդ պետք է մի քիչ խելք ունենա ու ընտրական այս փուլում խելամիտ գործի: Տվյալ պարագայում մեր հասարակության տարբեր անդամների ամենախելամիտ քայլը կլիներ սատարել թեկնածուներից որևէ մեկին և պայքարել հանուն ժողովրդավար Հայաստանի կառուցմանը:
Սա լավագույն տարբերակը, բայց լինում է նաև վատագույնը: Հասկանում եմ, որ շատերը դեմ են այս ընտրություններին, բայց այստեղ էլ պետք է գործել խելամտորեն` սեփական պնդումները մյուսներին հասու դարձնելու համար:
Ինչ-որ տեղ խելամիտ է Հայաստանում Մեծ Բրիտանիայի փոխդեսպանի և մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև քվեաթերթիկը ուտող քաղաքացու քայլը, մարդը բողոք ուներ ու այն արտահայտեց :
Բայց երբ մարդ խելք չունի, ինքը սկսում է քվեաթերթիկները անիմաստ փչացնել, ինչպես որ շատերը արել են կցված լուսանկարներում: Տվյալ անձիք այս քայլով լոկ մի քանի լայք են ավելացնում իրենց սրամիտ լուսանկարների տակ:
Նենց, որ ԿԸՀ-ին առաջարկում եմ այսուհետ ընտրություններից առաջ մարդկանց բաժանել քվեաթերթիկների “ֆեյք” տարբերակները, թող ինչքան կարան ստեղծագործեն, սրամտեն ու բլթցնեն դրանց վրա, որ հետո մարդավարի գնան ու իրենց ընտրությունը կատարեն”,-գրում է օգտատեր Գեւորգ Թոսունյանը իր հանրագրում: