25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

ՄԱԿ-ը ռազմական հանցագործներ է գտել սիրիական ղեկավարության շարքերում

Սիրիայում մարդու իրավունքների խախտման դեպքերով զբաղվող ՄԱԿ-ի հանձնախումբը կազմել է այն մարդկանց ցանկը, ովքեր մեղադրվում են այդ երկրում ընթացող հակամարտության ընթացքում ռազմական հանցանքներ կատարելու մեջ: Այդ մարդիկ բարձր պաշտոններ են զբաղեցնում ոչ միայն սիրիական կառավարությունում եւ զինված ուժերում, այլ նաեւ ապստամբների ղեկավարների շարքերում: Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների Խորհրդի կայքէջում: 

Փաստաթղթում նշվում է, որ “խախտումները եւ չարաշահումները, որոնք թույլ են տալիս հակակառավարական ուժերը, ինտենսիվությամբ եւ մասշտաբներով զիջում են այն հանցագործություններին, որոնք կատարում են կառավարական ուժերը”:

Ցանկում գրանցված մարդկանց անունները չեն հրապարակվում: Հայտնի է միայն, որ նրանք ոչ միայն տարբեր մակարդակի ղեկավարներ են, ովքեր անմիջական հրամաններ են տվել, այլ նաեւ նրանց ենթակաները, ովքեր եւս պատասխանատու են այդ հանցանքներն իրականացնելու համար:

2013-ի մարտին այդ ցանկը կտրվի ՄԱԿ-ի մարդու իավունքների հարցերով Բարձրագույն հանձնակատարին: Հաշվետվության հեղինակներն առաջին անգամ երաշխավորել են Միջազգային Քրեական դատարանում հետաքննել ռազմական հանցագործությունները, որոնք իրենց հաջողվել է ֆիքսել: 

ՄԱԿ-ի հանձնաժողովի զեկույցը կազմվել է արտասահման փախած հակամարտության 445 մասնակիցների հետ հարցազրույցների արդյունքում, քանի որ հետաքննություն անցկացնողների մուտքը երկիր արգելել են:

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ զինված հակամարտությունը շարունակվում է 2011-ի մարտից:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ