08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 20, 2012

Անօթևաններն ապահով ձեռքերում են

Հայաստանում 2009 թվականից սկսած յուրաքանչյուր տարի կառավարության կողմից հաստատվում է Ժողովրդագրական քաղաքականության ռազմավարությունը: Այն առնչվում է ժողովրդագրական հատվածը բարելավող բոլոր հարցերին: Ինչպես այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, 2013 թվականի ծրագրերի շրջանակներում ընդգրկված են միջոցառումներ, որոնք թույլ կտան անդրադառնալ բազմազավակ ընտանիքների խնդիրներին: Նախատեսված են համապատասխան միջոցառումներ, որ թույլ կտան 2014-ից բարձրացնել 3 […]

Ինչո՞ւ ՀՀՇ համագումարից առաջ. Բագրատյանը Henaran.am-ին մեկնաբանում է իր որոշումը

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՛՛Ազատություն՛՛ կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը առժամանակ դադարեցնում է ակտիվ համագործակցությունը ՀԱԿ քաղխորհրդի հետ եւ հայտարարում նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին: Այս հայտարարությունը Հրանտ Բագրատյանն արել է այսօր՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցում: Ուշագրավ է, որ նախագահական ընտրություններում առաջադրվելու վերաբերյալ հայտարարությունը նախկին վարչապետն անում է դեկտեմբերի 22-ից՝ ՀՀՇ համագումարից առաջ, որովհետեւ ակնկալվում […]

Սպանել է կնոջը` նախագահին պաշտպանելու համար

Սիրիացի ապստամբը դեկտեմբերի 19-ին սպանել է իր ռուս կնոջը` Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգին աջակցելու համար, հաղորդում է “AFP”-ը: Ինչպես գործակալությանն է հայտել գործարարի զարմիկը, Հալեպում հագուստի խանութի սեփականատեր 40-ամյա  տղամարդը կրակել է կնոջ վրա վեճի ժամանակ, երբ Ասադի հասցեին հնչեցրած քննադատություններից հետո կինը վերջինիս պաշտպանել է: Նրանք ամուսնացել էին 4 տարի առաջ: Կնոջը գործարարը […]

Մերժել է Հովիկ Աբրահամյանի

”Ա1+”-ի լրագրող Մհեր Արշակյանն այսօր հանդիպել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահմյանին` երեկ ԱԺ-ում լրագրողի ու պատգամավոր Մհեր Սեդրակյանի հետ կապված միջադեպի կապակցությամբ: Այս մասին Մհեր Արշակյանն ասաց Henaran.am-ի հետ զրույցում: Լրագրողի ներկայացմամբ` ԱԺ նախագահը լրագրողին առաջարկել է իր ներկայությամբ հանդիպել Մհեր Սեդրակյանի հետ և հարթել խնդիրը, սակայն Մհեր Արշակյանի խոսքով` ինքը պատգամավորի հետ կհանդիպի  հարցազրույցների ժամանակ: […]

Սաակաշվիլին այնպիսի փակուղի է ստեղծել, որից ես չգիտեմ ինչպես դուրս դուրս գալ. Պուտին

Ռուսաստանը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Վրաստանի հետ, սակայն  չի կարող փոխել Հարավային Օսիայի եւ Աբխազայի անկախության ճանաչման մասին իր որոշումը: “Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այնպիսի փակուղի է ստեղծել, որից ես այնքան էլ լավ չեմ հասկանում` ինչպես դուրս գալ”,-խոստովանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` Միջազգային Առեւտրի կենտրոնում կայացած մամլո ասուլիսին, հաղորդում է “Вести”-ն: Պուտինն ընդգծել է, […]

Իրավաբանը պնդում է՝ օրենքի փոփոխությունը մենաշնորհ է ստեղծում փաստաբանների համար

՛՛Փաստաբանության մասին՛՛ ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները, որով դատական ներկայացուցչություն  կարող է իրականացնել միան փաստաբանը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի , փաստաբանների եւ իրավաբանների միջեւ տարաձայնություններ է առաջացրել: Իրավաբանները պնդում են, որ փոփոխությունները իրավապաշտպան գործունեությունը դարձրել են բացառապես փաստաբանների մենաշնորհը, իսկ փաստաբանները նշում են, որ դրանով մի շարք խնդիրներ լուծվեցին, մասնավորապես այն, երբ ոչ կոմպետետնք անձինք կարող […]

Նախկին հանցագործներն այլևս անտեսված չե՞ն լինի /վիդեո/

”Մենք չունենք պատշաճ որակի ծառայություն, որը կզբաղվի այն մարդկանցով, ովքեր իրենց պատիժը կրել և դուրս են եկել”,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նախարարի ներկայացմամբ` այնպես է ստացվում, որ երբ անձը ազատ է արձակվում, պետությունը կարծես թե ձեռքերը լվանում է ու մի կողմ կանգնում: Իսկ սա, ինչպես ասաց նախարարը, հանգեցնում է կրկնահանցագործության: ”Մարդիկ աշխատանք […]

Հրանտ Բագրատյանը՝ նախագահի թեկնածու. նա դադարեցնում է համագործակցությունը ՀԱԿ-ի հետ

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՛՛Ազատություն՛՛ կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը առժամանակ դադարեցնում է ակտիվ համագործակցությունը ՀԱԿ քաղխորհրդի հետ եւ հայտարարում նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին: Հրանտ Բագրատյանն այս հայտարարությունն արել է  քիչ առաջ, Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում թողնելով հետեւյալ գրառումը.՛՛Այսօր դեկտեմբերի 20-ն է։ Բոլորը դիմում են “Ազատություն” կուսակցության գալիք համագումարի առնչությամբ։ Համագումարը տեղի […]

Ֆլորա Մարտիրոսյանի թաղման ծախսերը փոխհատուցելու նպատակով գումար հատկացվեց

 ՀՀ մշակույթի նախարարությանը, համաձայն այսօր կառավարության նիստում ընդունված որոշման,  հատկացվելու է 5.18 մլն դրամ: Այս գումարը հատկացվում է ՀՀ ժողովրդական արտիստ, սիրված երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի աճյունը ԱՄՆ-ից Հայաստան տեղափոխելու ու հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու համար: Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի խոսքով` Ֆլորա Մարտիրոսյանի աճյունի տեղափոխման ծախսերը կազմել են 3,48 մլն դրամ, իսկ թաղման ծախսերը՝ 1,7 մլն դրամ: Հիշեցնենք, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի