19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Մերժել է Հովիկ Աբրահամյանի

”Ա1+”-ի լրագրող Մհեր Արշակյանն այսօր հանդիպել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահմյանին` երեկ ԱԺ-ում լրագրողի ու պատգամավոր Մհեր Սեդրակյանի հետ կապված միջադեպի կապակցությամբ: Այս մասին Մհեր Արշակյանն ասաց Henaran.am-ի հետ զրույցում:

Լրագրողի ներկայացմամբ` ԱԺ նախագահը լրագրողին առաջարկել է իր ներկայությամբ հանդիպել Մհեր Սեդրակյանի հետ և հարթել խնդիրը, սակայն Մհեր Արշակյանի խոսքով` ինքը պատգամավորի հետ կհանդիպի  հարցազրույցների ժամանակ:

Նշենք նաև, որ Արշակյանը պատրաստվում է դիմել Էթիկայի հանձնաժողով:

Հիշեցնենք, որ երեկ պատգամավոր Մհեր Սեդրակյանը վիրավորել էր Մհեր Արշակյանին, երբ վերջինս փորձել էր նրան հարց ուղղել: Այնուհետ կատարված միջադեպի մասին մի խումբ լրագրողներ բաց նամակով դիմել էին ԱԺ նախագահին` պահանջելով կարգի հրավիրել Մհեր Սեդրակյանին, ինչպես նաև պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: Մհեր Սեդրակյանն այդպես էլ ներողություն չի խնդրել լրագրողից, ավելին նա հայտարարել է, որ հենց լրագրողը պետք է իրենից ներողություն խնդրի:

Սեդրակյանի կատարած արարքի համար ներողություն էին խնդրել ու իրենց ափսոսանքն էին հայտնել ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ԿԳՆ Արմեն Աշոտյանը: Այսօր կառավարությունում նախարարները ևս դատապարտել են ՀՀԿ-ական պատգամավորի արարքը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ