05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Սպանել է կնոջը` նախագահին պաշտպանելու համար

Սիրիացի ապստամբը դեկտեմբերի 19-ին սպանել է իր ռուս կնոջը` Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգին աջակցելու համար, հաղորդում է “AFP”-ը:

Ինչպես գործակալությանն է հայտել գործարարի զարմիկը, Հալեպում հագուստի խանութի սեփականատեր 40-ամյա  տղամարդը կրակել է կնոջ վրա վեճի ժամանակ, երբ Ասադի հասցեին հնչեցրած քննադատություններից հետո կինը վերջինիս պաշտպանել է: Նրանք ամուսնացել էին 4 տարի առաջ: Կնոջը գործարարը հանդիպել էր Ռուսաստան կատարած գործնական ուղեւորության ժամանակ:

Սպանությունից հետո նա դուրս է եկել փողոց եւ հայտարարել հարեւաններին, որ “կինը սադրել է իրեն` Ասադին պաշտպանելով, եւ որ ինքը չէր կարող հանդուրժել նման բան”:

ՌԴ ԱԳ նախարարության տվյալներով` Սիրիայում մի քանի հազար ռուսներ են բնակվում, որոնց մեծ մասը ռուս կանայք են, ովքեր ամուսնացել են սիրիացիների հետ, եւ խառը ամուսնություններից ծնված երեխաները: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ