08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 16, 2012

Լեւոնն ու Նիկոլը արձագանքել են. ՀԱԿ առաջնորդը պետք է թեկնածու լինի

ՀԱԿ անդամ Լեւոն Զուրաբյանը արձագանքել է ինտերնետում հայտնված իր եւ Վարդան Օսկանյանի ձայնագրությանը: Հիշեցնենք, որ սրճարանում, նրանք բանակցում են ԲՀԿ-ՀԱԿ համագործակցության շուրջ, եւ Զուրաբյանը մեղադրում է իր գործընկերներին՝ Նիկոլ Փաշինյանին եւ Հրանտ Բագրատյանին: “Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը, կատարելով քաղաքական հակառակորդներին լրտեսելու եւ վարկաբեկելու Սերժ Սարգսյանի հակասահմանադրական հրամանը, ապօրինաբար գաղտնալսել է երկու ԱԺ պատգամավորներ` Վարդան Օսկանյանի […]

Վթարված իրանական ավտոբուսի մեկ տուժող տեղափոխվել է Իրան

Երեկ Երեւան-Մեղրի ավտոճանապարհին,  Արեւիկ գյուղի մոտ տեղի ունեցած “ՍԿԱՆԻԱ “ մակնշի 39 A 68910  իրանական ավտոբուսի վթարի արդյունքում մահացել է Իրանի քաղաքացի, 22-ամյա Մեհդատթ Սեիդ Նաջաթը: Մնացած տուժածները, որոնց մեջ կան Իրանի եւ Հայաստանի քաղաքացիներ տեղափոխվել են Մեղրու հիվանդանոց: Ծայրահեղ ծանր վիճակում էր իրանցի տուժողներից մեկը, որը երեկ գիշերը սահմանապահների ուղեկցությամբ հասցվել է սահմանագիծ եւ […]

Սկանդալային ձայնագրություն. Զուրաբյանը մեղադրում է Բագրատյանին եւ Նիկոլին

Աժ պատգամավոր, ՀԱԿ խմբակցության ղեկավար  Լեւոն Զուրաբյանի եւ ԲՀԿ_ական պատգամավոր Վարդան Օսկանյանի զրույցը հայտնաբերվել է Համացանցում: Զրույցը վերաբերում է ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությանը, որի ընթացքում  Զուրաբյանը մեղադրում է Նիկոլին ու Բագրատյանին:

“Քաղաքապետն ասեց` գրպանս հենց լցվի` կտամ” … /վիդեո, ֆոտո/

Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Իտալական կոչվող տնակավանի վագոն-տնակներից մեկում է գոյատեւում Պառավյանների ընտանիքը: Փոքրիկ կացարանում վառարանը վառվում է, երբ ցուրտ քամին է փչում: Պատճառը, սակայն, այն չէ, որ այս ընտանիքում վառելափայտի ավելցուկ կա, պարզապես սպիտակյան անտանելի ցրտին դիմանալն անհնար է: Ընտանիքն 88-ի աղետի դառը հետեւանքները հասցրել է ճաշակել: 7 երեխաներից յուրաքանչյուրի մոտ էլ առողջական խնդիր […]

Վարորդները շատ բան են ուզում. մտածում են Հրազդանի քաղաքապետարանում

Հրազդան քաղաքում երթուղայինների ծանրաբեռնվածության պատճառով նախկին գազելները ընդամենը մի քանի ամիս առաջ քաղաքապետարանի ջանքերով փոխարինվեցին անհայտ ծագումով՝ նոր ու կանաչ ավտոբուսներով: Հրազդանցիներին թվում էր, թե երթեւեկության հարցը լուծվեց, սակայն նոր ավտոբուսները նոր հոգսեր բերեցին: Վարորդները պարբերաբար գործադուլ են անում՝ կաթվածահար անելով քաղաքի երթեւեկությունը Քաղաքապետարանը այս իրավիճակը նորմալ է համարում, քանի որ ՛՛ձմռանն են նախապատրաստվում՛՛: Թերեւս […]

Դժվարանցանելի ճանապարհները

Ըստ արտակարգ իրավիճակների կայք-էջի, դեկտեմբերի 16-ի ժամը 09.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, Դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը, Դիլիջան-Սեմյոնովկա եւ Սեւան-Ճամբարակ ճանապարհահատվածները, ինչպես նաեւ Նոյեմբերյան-Իջեւան ավտոճանապարհի Կիրանց-Ոսկեպար-Սարիգյուղ գյուղերի հատվածները, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Վահագնի-Վահագնաձոր-Փամբակ հատվածները: Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը` առատ ձյան պատճառով, փակ է բոլոր […]

Արթուր Աբրահամը պահպանեց տիղոսը /ֆոտո/

Դեկտեմբերի 15-ին Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում կայացած մենամարտում 32-ամյա Աբրահամը տեխնիական նոկաուտով առավելության հասավ աշխարհի չեմպիոնի հավակնորդ, ֆրանսիացի Մեհդի Բուադլայի նկատմամբ: Մենամարտի 8-րդ ռաունդում Արթուր Աբրահամը տեխնիկական նոկաուտով առավելության հասավ մրցակցի նկատմամբ: Մեհդի Բուադլան դեմքին ստացած վնասվածքների պատճառով այլեւս ի վիճակի չէր շարունակելու մարտը եւ մրցավարը հաղթանակը տվեց Արթուր Աբրահամին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված