06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Վթարված իրանական ավտոբուսի մեկ տուժող տեղափոխվել է Իրան

Երեկ Երեւան-Մեղրի ավտոճանապարհին,  Արեւիկ գյուղի մոտ տեղի ունեցած “ՍԿԱՆԻԱ “ մակնշի 39 A 68910  իրանական ավտոբուսի վթարի արդյունքում մահացել է Իրանի քաղաքացի, 22-ամյա Մեհդատթ Սեիդ Նաջաթը: Մնացած տուժածները, որոնց մեջ կան Իրանի եւ Հայաստանի քաղաքացիներ տեղափոխվել են Մեղրու հիվանդանոց: Ծայրահեղ ծանր վիճակում էր իրանցի տուժողներից մեկը, որը երեկ գիշերը սահմանապահների ուղեկցությամբ հասցվել է սահմանագիծ եւ հանձնվել մյուս կողմից:

Այս մասին Henaran.am-ին ասաց Մեղրու տարածաշրջանի գլխավոր բժիշկ Ծաղիկ Վարդանյանը: Նրա խոսքով, ներկայումս տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացված է 19 մարդ: 6 հոգու ցույց է տրվել առաջին բուժօգնություն, նրանք ամբուլատոր բուժում են ստանալու:
Մինչ տուժածներին Իրան տեղափոխելը, նրանք համապատասխան բուժում կստանան Մեղրիում, բժշկական կենտրոնը ապահովված է անհրաժեշտ պարագաներով:

Ի դեպ, ավտոբուսի մեջ գտնվող Հայաստանի քաղաքացինեը Էջմիածնից են: Դեռ պարզ չէ վթարի պատճառը, ենթադրվում է, որ մերկասառույցի պատճառով է ավտոբուսը դուրս եկել երթեւեկելի մասից ու գլորվել Մեղրի գետ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ