20 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Վարորդները շատ բան են ուզում. մտածում են Հրազդանի քաղաքապետարանում

Հրազդան քաղաքում երթուղայինների ծանրաբեռնվածության պատճառով նախկին գազելները ընդամենը մի քանի ամիս առաջ քաղաքապետարանի ջանքերով փոխարինվեցին անհայտ ծագումով՝ նոր ու կանաչ ավտոբուսներով: Հրազդանցիներին թվում էր, թե երթեւեկության հարցը լուծվեց, սակայն նոր ավտոբուսները նոր հոգսեր բերեցին:

Վարորդները պարբերաբար գործադուլ են անում՝ կաթվածահար անելով քաղաքի երթեւեկությունը Քաղաքապետարանը այս իրավիճակը նորմալ է համարում, քանի որ ՛՛ձմռանն են նախապատրաստվում՛՛:

Թերեւս վարորդները ավելի անկեղծ էին Henaran.am-ի թղթակցի հետ:  “Մեզանից օրական պահանջում էին 32000 գծի վարձ, տեսան ճար չկա հիմա 26000 են պահանջում,բայց դե էտ էլ ա շատ,սաղ օրը քշի, որ քեզ հազիվ 1000-2000 դրամ մնա, թե չմնա, հետն էլ ավտոբուսներում ջեռուցում չկա, սառում ենք, թե էդ խարաբ ու խաթա ավտոբուսները որտեղից բերին գցին վրեքս”,-վրդովված պատմեց վարպետ Արշակը:

Հրազդանի քաղաքապետարանի կապի եւ տրանսպորտի բաժնում էլ համոզված են, որ  վարորդները արդեն շատ բան են ուզում: Պաշտոնյաները գտնում են, որ  26 000 օրավարձը  մեծ գումար չի: Արդյունքում  տուժում են քաղաքի բնակիչները, ովքեր ստիպված են ժամերով կանգնել կանգառներում կամ օգտվել տաքսի ծառայություններից: Սա էլ շատերի գրպանին հասու չէ:

Նշենք, որ այսուհետ՝ամեն կիրակի, Henaran.am-ը ներկայացնելու է “Կյանքը մարզերում” նախագիծը: 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ