08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 20, 2012

Գաղտնալսման դասը

”Հիմնական դասն այն է, որ երբ քաղաքական երկխոսությունն անցկացվում է ոչ հրապարակային, այսպիսի ավարտ է ունենում”,-Henaran.am-ի հետ զրույցում պատգամավորներ Վարդան Օսկանյանի և Լևոն Զուրաբյանի` համացանցում հայտնված, ապա հեռացված գաղտնազերծված ձայնագրության մասին ասաց քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: Վերջինիս կարծիքով` միայն հրապարակային քննարկումներն են ապահովագրում նման դեպքերից, քանի որ այսօրվա տեխնիկական միջոցները հնարավորություն են տալիս ամեն ինչին […]

Դատապարտյալի եղբոր մոտ հայտնաբերել են 3 գր. “SUBUTEX” տեսակի դեղահաբ

Դեկտեմբերի 20-ին, ժամը 17:15-ի սաահմաններում, ՀՀ ԱՆ “Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, անձնական զննության են ենթարկել “Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Կ. Մ.-ին այցելած եղբորը, ում մոտից հայտնաբերել եւ առգրավել են 3 գրամ ընդանուր կշռով, “SUBUTEX” տեսակի դեղահաբի 5 կտոր: Հայտնաբերվել եւ առգրավվել է նաեւ 9 գրամ յուրահատուկ հոտով կանաչ զանգված: Կատարվում է հետաքննություն: […]

Ճապոնիայում սմարթֆոնի միջոցով ղեկավարում են…զուգարանակոնքը

“Lixil” ընկերությունը ներկայացրել է իր նոր արտադրանքը` զուգարանակոնքեր, որոնք վերահսկվում են “ОС Android” բազայի սմարթֆոնի միջոցով, որը ծառայում է որպես հեռակառավարման վահանակ:  Սանտեխնիկայի տարրը եւս վերածվել է համակարգչի: Այն հետեւում է բարձրացված է կափարիչը, թե` ոչ, ինչպես նաեւ վերահսկում է նստատեղի ջերմաստիճանը:  Այնպիսի մանրուքի մասին, ինչպիսին է ջրի մեխանիկական հոսքը, խոսելն ավելորդ է այս դեպքում: […]

Մրցանակներ՝ ԱԺ աշխատակիցներին

Դեկտեմբերի 20-ին Ազգային ժողովում կայացավ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի կողմից համատեղ հայտարարված հետազոտական աշխատությունների մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: ՀՀ Ազգային ժողովի կարողությունների զարգացման օժանդակության ծրագրի շրջանակներում կազմակերպված մրցույթը, որին ԱԺ աշխատակիցների ներկայացրած հետազոտությունները նվիրված էին տարբեր ոլորտներում մի շարք հիմնախնդիրների լուծման քաղաքականության համեմատական վերլուծությանը, նպատակ ուներ խրախուսել եւ օժանդակել Ազգային ժողովում հետազոտական […]

Լատինաամերիկացիներն ամենաշատն են դրական էմոցիաներ զգում. հայերը վերջին հորիզոնականներում են

“Gallup” ընկերության մասնագետների անցկացրած հարցման արդյունքների համաձայն ամենից շատը դրական էմոցիաներ են զգում Պարագվայի, Պանամայի եւ Սալվադորի բնակիչները: Հարցումներն անց են կացվել աշխարհի 148 երկրներում: Դրական երկրների աղյուսակում առաջին տասնյակից 7-ը Լատինական Ամերիկայի երկրներն են: Բացի վերոնշյալ 3 երկրներից դրանք են Վենեսուելան, Գվատեմալան, Էկվադորը եւ Կոստա Ռիկան: Առաջին տասնյակում են հայտնվել նաեւ Տրինիդադ եւ Տոբագոն, […]

Միջպետական ու հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են

Դեկտեմբերի 20-ի ժամը 17.30-ի դրությամբ հանրապետության որոշ շրջաններում տեղում է ձյուն. Աշոցք, Բաղրամյան, Սևան, Մարալիկ, Սիսիան, Ձերմուկ, Ապարան, Թալին, Արագած` Տիգրանաշենի, Չարենցավանի հատվածներ, Սարավանի լեռնանցք: Տեղ-տեղ առկա է մերկասառույց ` Գորիսի տարածաշրջանում և Սելիմի լեռնանցքում: Ավտոճանապարհներին անհրաժեշտության դեպքում իրականացվում են մաքրման և մշակման աշխատանքներ ` անվտագ երթևեկություն ապահովելու նպատակով: Միջպետական ու հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու […]

Պուտինը լուսաբանել է` երբ է իրականում “աշխարհի վերջը”

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ինքը գիտի` երբ է լինելու “աշխարհի վերջը”: Մամլո ասուլիսին լրագրողներից մեկն իր հարցն սկսել է մի նախագահի մասին անեկդոտ պատմելով` իբր թե նա “գիտի երբ է աշխարհի վերջը  եւ դրա համար էլ որոշել է ասուլիսին ամփոփել ողջ մարդկության զարգացման արդյունքները”:  “Առաջին հերթին, ես գիտեմ` երբ է լինելու աշխարհի […]

Հասարակության ձգտումը բարեփոխումների անհրաժեշտ է. Տրայան Հրիսթեա

Հայաստան-ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան այսօր` դեկտեմբերի 20-ին, Հայաստան-ԵՄ հարաբերություններին նվիրված դասախոսությանը խոսեց Հայաստան-ԵՄ համագործակցությունից` ինչպես է  այն սկիզբ առել, ինչ ճանապարհ է անցել, եւ որ այն շարունական կլինի:  Դեսպանն ասաց, որ հասարակության` բարեփոխումների ձգտումը պարզ է դառնում մոնիթորիգների եւ զեկույցների միջոցով, իսկ դրանք անհրաժեշտ են, որպեսզի ԵՄ-ն դրամական ֆինանսավորում տրամադրի այդ բարեփոխումներն իրականացնելու համար: […]

2013-ին ղեկավարները պատասխան են տալու.աստղագետ

Աստղագետ Լուսյա Հակոբյանը գտնում է, որ աշխարհի վերջի մասին բոլոր խոսակցությունները բիզնեսի համար են արված: Աշխարհի վերջից վախեցողներին նա խորհուրդ է տալիս առավոտյան մեկ բաժակ ջուր խմել: Ասուլիսի մյուս բանախոսը` հոգեբան Սամվել Խուդոյանը խորհուրդ է տալիս այդ օրն ուղղակի քնել: Ինչ վերաբերում է 2013 թվականին, ապա, ըստ աստղագետի, այն հաջողակ տարի է լինելու աշխատասեր մարդկանց համար: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի