Հասարակության ձգտումը բարեփոխումների անհրաժեշտ է. Տրայան Հրիսթեա
Հայաստան-ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան այսօր` դեկտեմբերի 20-ին, Հայաստան-ԵՄ հարաբերություններին նվիրված դասախոսությանը խոսեց Հայաստան-ԵՄ համագործակցությունից` ինչպես է այն սկիզբ առել, ինչ ճանապարհ է անցել, եւ որ այն շարունական կլինի:
Դեսպանն ասաց, որ հասարակության` բարեփոխումների ձգտումը պարզ է դառնում մոնիթորիգների եւ զեկույցների միջոցով, իսկ դրանք անհրաժեշտ են, որպեսզի ԵՄ-ն դրամական ֆինանսավորում տրամադրի այդ բարեփոխումներն իրականացնելու համար:
Անդրադառնալով ղարաբաղյան գործընթացին` Հրիսթեան նշեց, որ ԵՄ-ն այն արտաքին գործընկերներից է, որի համար ղարաբաղյան խնդրի լուծումը շատ կարեւոր է:Նա հավելեց, որ իրենք կշարունակեն աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբին` խաղաղ կարգավորման հասնելու համար եւ հետագայում Հայաստանին կտրամադրեն ոչ միայն ֆինանսական, այլ նաեւ քաղաքական աջակցություն:
Նշենք, որ դասախոսությունը կազմակերպվել էր երիտասարդ առաջնորդների դպրոցի եւԿոնրադ Ադենաուեր հինադրամի կողմից: