08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 20, 2012

Օբաման “տարվա մարդ” է ճանաչվել

“Time” ամսագիրը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային “տարվա մարդ” է հռչակել: Խմբագրության կարծիքով` նրան հաջողվեց օգտվել երկրի փոփոխություններից եւ ստանալ ինչպես սեւամորթների, այնպես էլ սպիտակամորթ ընտրողների աջակցությունը: Նշելով Օբամայի արժանիքները` ամսագրում նրան անվանել են “խորհրդանիշ եւ, ինչ-որ առումով, նոր Ամերիկայի ճարտարապետ”: Օբաման արդեն 2-րդ անգամն է “տարվա մարդ” հռչակվում` “Time”-ի տարբերակով: Առաջին անգամը 2008-ին էր` կրկին նախագահ […]

ՀՅԴ-ն որոշել է. Հայկական ժամանակ

ՀՅԴ-ն եւս արդեն որոշել է իր Գերագույն ժողովի օրը` այն տեղի կունենա դեկտեմբերի 25-ին: Այդ մասին երեկ “Հայկական ժամանակ”-ի թղթակցին հայտնել է ՀՅԴ ԳԱ փոխներկայացուցիշ Արսեն Համբարձումյանը: Ի տարբերություն մյուս կուսակցությունների, դաշնակցության այս ժողովը եւս, ավանդույթի համաձայն, փակ է լինելու: Հենց այդ ժողովի ժամանակ էլ որոշվելու է առաջիկա նախագահական ընտրություններում ՀՅԴ-ի մասնակցության ձեւաչափը:

Սերժ Սարգսյանը կարող է ընտրվել առանց Թոխմախի Մհերի. Առավոտ

Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ համագումարում ստացավ երկու տիպի գնահատական. ճահճային-պաշտոնական` “ոգեշնչվելով մեր պատմական որոշումներով, մենք ավելի սերտ համախմբվեցինք հարազատ կուսակցության շուրջը”, եւ ընդդիմադիր` “բա Նեմե՞ցը, բա Սաշի՞կը”: Պարզ է, որ քաղաքական շրջանակներում ոչ մեկը շահագրգռված չէ վերլուծել այդ ելույթի բովանդակությունը, հասկանալ դրա ուղերձները: Մեծ մասը, բնականաբար, չի էլ կարդացել: Նման դեպքերում ինձ հետաքրքրում է մասնագետների […]

Սյունիքի մարզպետի նոր “նալոգները”. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը նախօրեին իր մոտ է կանչել Սյունիքի փոքր հէկ-երի եւ գազալցակայանների ղեկավարներին ու հրահանգ “իջեցրել”: Ըստ այդմ, նրանք հունվարից ամեն ամիս պետք է գումարներ փոխանցեն մարզպետին: Այլ կերպ ասած` Խաչատրյանը նրանց վրա “նալոգ” է դրել:Թերթը զրուցել է Սուրեն Խաչատրյանի հետ` պարզելու, թե ինչ է խոսել հէկ-երի եւ գազալցակայանների […]

ԲՀԿ-ն “քցել” է ժողովրդին. 168 ժամ

“ԲՀԿ-ի 500.000 անդամները սպասում էին, որ Նոր տարվա ծախսերը կկարողանան ընտրությունների ընթացքում փակել՝ վստահված անձ, դիտորդ դառնալու հաշվին: Բայց օլիգարխները, որոնք իրական իշխանություն են այս երկրում, հավաքվեցին իրար գլխի եւ վճիռ կայացրեցին՝ ի՞նչ իմաստ ունի փող ծախսել, եկեք էդ փողը չծախսենք, քցենք ժողովրդին: Քցել են ժողովրդին, ազգին են քցել, Հմայակ Հովհաննիսյանին չեն քցել”,- անդրադառնալով ԲՀԿ […]

Արզաքանցյանը Տարոն Մարգարյանին չի խանդում. Հրապարակ

ՀՀԿ համագումարին մասնակցող Տիգրան Արզաքանցյանից “Հրապարակ”-ի թղթակիցը ցանկացել է իմանալ՝ չի՞ խանդում նա Տարոն Մարգարյանին՝ հանդեպ Վոլոչկովայի եւ նրանց նկարի: “Խանդո՞ւմ… չէ, չեմ խանդում, խի՞ պտի խանդեմ ես, Վոլոչկովան իմ ի՞նչն ա, որ ես խանդեմ, ընկերական հարաբերություն ա ու ֆսյո, ոնց որ նույն՝ տարբեր էդ ոլորտով, խոսքի, տարբեր մարդկանց հետ ենք ծանոթ, ուրեմն մենք պետք […]

Ներիր ինձ, սիրելի Մհեր. Մարգարիտ Եսայան

“Իմ սիրելի Մհեր Արշակյան, պարզապես ջղայնացած եմ այսօրվա միջադեպի պատճառով, ինքս, ցավոք, ներկա չեմ եղել, չգիտեմ, թե մինչ այդ ինչ է եղել, տեսանյութից եմ իմացել, բայց, անկախ ամեն ինչից, որեւէ մեկն իրավունք չունի լրագրողի հետ (հատկապես քեզ նման զուսպ եւ հավասարակշռված լրագրողի) այդպես վարվել: Խնդրում եմ ներիր ինձ, քանի որ կողքիդ չէի եւ հնարավորություն չունեի […]

Երկու տղամարդ եւ մի կին՝ պոտենցիալ թեկնածուներ. Հայկական ժամանակ

ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հ. Քոչսրյանը երեկ “Հայկական ժամանակ”-ի թղթակցին հայտնել է, որ արդեն երեր հոգի վերջին 10 տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու եւ ՀՀ քաղաքացի հանդիսանալու մասին տեղեկանք են ստացել: Այս տեղեկանքն անհրաժեշտ է ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու համար: Ըստ Հովհաննես Քոչարյանի, տեղեկանք ստացողներն են` Արամ Ռաֆիկի Կարապետյանը (ՆԺԿ նախագահ), Վարդան Ժորժիկի […]

Սիբիրախտից սատկել է կրկեսի ձին. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի տեղեկությունների` ՀՀ պետկրկեսի ձիերից մեկը օրերս սիբիրախտից սատկել է: Թերթը նշում է, որ ձիերը գտնվում են “10-ից 10” համալիրի ձիարշավարանում: “Տեղեկությունը ճշտելու համար նախ դիմեցինք պետկրկեսի տնօրեն Սոս Պետրոսյանին: Վերջինս թերթին ասաց. “Այո, ձիերից մեկը սատկել էր, բայց թե ինչ պատճառով չգիտեմ: Գիտեմ միայն, որ լաբորատոր հետազոտություն է կատարվելու, եւ դրանից հետո պարզ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի