25 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Սիբիրախտից սատկել է կրկեսի ձին. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի տեղեկությունների` ՀՀ պետկրկեսի ձիերից մեկը օրերս սիբիրախտից սատկել է: Թերթը նշում է, որ ձիերը գտնվում են “10-ից 10” համալիրի ձիարշավարանում: “Տեղեկությունը ճշտելու համար նախ դիմեցինք պետկրկեսի տնօրեն Սոս Պետրոսյանին: Վերջինս թերթին ասաց. “Այո, ձիերից մեկը սատկել էր, բայց թե ինչ պատճառով չգիտեմ: Գիտեմ միայն, որ լաբորատոր հետազոտություն է կատարվելու, եւ դրանից հետո պարզ կլինի”: “Իսկ “10-ից 10” համալիրի ձիարշավարանի աշխատակից Խորենը մեզ տեղեկացրեց. “Ձին դեկտեմբերի 11-ին է անկել, բայց հետազոտությունների արդյունքները դեռ պատրաստ չեն: Մի քանի օրից կտրվեն: Ըստ նախնական տեղեկության` դիահերձման ժամանակ պարզվել է, որ կենդանին երիկամների խնդիր է ունեցել: Թե հիմա ինչ կասի լաբորատորիան, չեմ կարող ասել””,- գրել է թերթը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ