Օբաման “տարվա մարդ” է ճանաչվել
“Time” ամսագիրը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային “տարվա մարդ” է հռչակել: Խմբագրության կարծիքով` նրան հաջողվեց օգտվել երկրի փոփոխություններից եւ ստանալ ինչպես սեւամորթների, այնպես էլ սպիտակամորթ ընտրողների աջակցությունը: Նշելով Օբամայի արժանիքները` ամսագրում նրան անվանել են “խորհրդանիշ եւ, ինչ-որ առումով, նոր Ամերիկայի ճարտարապետ”:
Օբաման արդեն 2-րդ անգամն է “տարվա մարդ” հռչակվում` “Time”-ի տարբերակով: Առաջին անգամը 2008-ին էր` կրկին նախագահ ընտրվելուց հետո:
2012-ին բացի Օբամայից “տարվա մարդ” տիտղոսի թեկնածուների ցանկում են հայտնվել Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին, ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը, նրա ամուսինը` ԱՄՆ նախկին նախագահ Բիլլ Քլինթոնը, “Yahoo”-ի գլխավոր տնօրեն Մարիսա Մայերը, “Apple”-ի գլխավոր տնօրեն Թիմոթի Կուկը, ինչպես նաեւ Մալալա Յուսուֆզայը` պակիստանցի բլոգեր, ով հայտնի դարձավ այն բանից հետո, երբ թալիբները հարձակվեցին նրա վրա:
Հիշեցնենք, որ “Time”-ի ընթերցողները “տարվա մարդ” էին ճանաչել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կին Չեն Ինին: