Երկու տղամարդ եւ մի կին՝ պոտենցիալ թեկնածուներ. Հայկական ժամանակ
ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հ. Քոչսրյանը երեկ “Հայկական ժամանակ”-ի թղթակցին հայտնել է, որ արդեն երեր հոգի վերջին 10 տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու եւ ՀՀ քաղաքացի հանդիսանալու մասին տեղեկանք են ստացել:
Այս տեղեկանքն անհրաժեշտ է ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու համար: Ըստ Հովհաննես Քոչարյանի, տեղեկանք ստացողներն են` Արամ Ռաֆիկի Կարապետյանը (ՆԺԿ նախագահ), Վարդան Ժորժիկի Սեդրակյանը (էպոսագետ) եւ Զարուհի Գարեգինի Հարությունյանը:
Թե ով է այս կինը, որ որոշել է ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվել, դեռ հայտնի չէ: Ըստ որոշ տեղեկությունների, նա բժիշկ է: ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվել ցանկացողները ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունից վերոնշյալ տեղեկանքը կարող են ստանալ մինչեւ 2013-ի հունվարի 4-ը: