26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանը կարող է ընտրվել առանց Թոխմախի Մհերի. Առավոտ

Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ համագումարում ստացավ երկու տիպի գնահատական. ճահճային-պաշտոնական` “ոգեշնչվելով մեր պատմական որոշումներով, մենք ավելի սերտ համախմբվեցինք հարազատ կուսակցության շուրջը”, եւ ընդդիմադիր` “բա Նեմե՞ցը, բա Սաշի՞կը”: Պարզ է, որ քաղաքական շրջանակներում ոչ մեկը շահագրգռված չէ վերլուծել այդ ելույթի բովանդակությունը, հասկանալ դրա ուղերձները: Մեծ մասը, բնականաբար, չի էլ կարդացել: Նման դեպքերում ինձ հետաքրքրում է մասնագետների կարծիքը, որը կապ չունի այս կամ այն քաղաքական թայֆայի շահերի հետ: Երկու օր առաջ “Ա1+”-ի P.S.-ում այդ հարցը տվեցի քազաքագետ Լեւոն Շիրինյանին, եւ նա ասաց, որ ելույթի տեքստը հեղափոխական մոդեռնիզացիայի ծրագիր է, այլ հարց է` իշխանությունը այն կիրականացնի՞, թե՞ ոչ:
Իսկ կա` արդյոք նախագահի շրջապատում այդ մոդեռնիզացիայի գիտակցությունը: Նախ մեջբերում անեմ ելույթից. “Մեր երկրում բազմակարծությանը, քաղաքական ազատություններին, խոսքի ազատությանը այլընտրանք չկա: Սա կարեւոր սկզբունք է, որի պահպանման եւ զարգացման համար մենք դեռեւս հսկայական անելիքներ ունենք: Հանդուրժողականությունը մեր երկրում ընթացող քաղաքական գործընթացների հենասյունն է:

Հայաստանում առկա խնդիրները լուծելիս մենք պետք է բացառենք խտրականության, այլակարծության ճնշման եւ այլ անհարգալից մոտեցումները: Կառուցողական եւ պատասխանատու քննադատությունն է առողջ քաղաքական համակարգի զարգացման գրավականը: Բազմակուսակցական համակարգի զարգացումն ու քաղաքական միավորումների կառուցողական երկխոսությունն ապահով Հայաստանի կարեւոր բաղադրիչներն են: Նախորդ տարիների ընթացքում մենք կամուրջներ կառուցող քաղաքականություն ենք իրականացրել, եւ այս սկզբունքը շարունակելու է մնալ մեր օրակարգում:

Ազգային եւ սոցիալական համերաշխության սկզբունքն այլընտրանք չունի”: Նպատակները շարադրված են հստակ, եւ ցանկացած մտածող մարդ, ում ուղեղը մթագնած չի սեւեռուն գաղափարներով, այդ նպատակների հետ կհամաձայնի: Ուրիշ հարց, որ Սերժ Սարգսյանի ներկայիս քաղաքական թիմի զգալի մասը բացարձակապես պատրաստ չէ այդ նպատակները ոչ միայն իրագործելու, այլեւ ընկալելու:

Այդ “գործիչները” կարող են գոյատեւել միմիայն անհանդուրժողականության, անպատժելիության եւ կամայականությունների մթնոլորտում:
Խնդիրը, հետեւաբար, այն չէ` կվերընտրվի՞ Սերժ Սարգսյանը, թե՞ ոչ. այստեղ, կարծես թե, ամեն ինչ պարզ է: Խնդիրն այն է` կարո՞ղ է նա վերընտրվել առանց Թոխմախի Մհերի եւ նրա նման մի քանի տասնյակ մարդկանց աջակցության: Հուսով եմ, որ կարող է: Եթե ոչ` մոդեռնիզացիան կհետաձգվի եւս 5 տարով: Դա վտանգավոր տարբերակ է:

Առավոտ,Արամ Աբրահամյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ