Արզաքանցյանը Տարոն Մարգարյանին չի խանդում. Հրապարակ
ՀՀԿ համագումարին մասնակցող Տիգրան Արզաքանցյանից “Հրապարակ”-ի թղթակիցը ցանկացել է իմանալ՝ չի՞ խանդում նա Տարոն Մարգարյանին՝ հանդեպ Վոլոչկովայի եւ նրանց նկարի: “Խանդո՞ւմ… չէ, չեմ խանդում, խի՞ պտի խանդեմ ես, Վոլոչկովան իմ ի՞նչն ա, որ ես խանդեմ, ընկերական հարաբերություն ա ու ֆսյո, ոնց որ նույն՝ տարբեր էդ ոլորտով, խոսքի, տարբեր մարդկանց հետ ենք ծանոթ, ուրեմն մենք պետք է խանդե՞նք”: Բայց էն ժամանակ Դուք էիք, չէ՞, Վոլոչկովային բերում Հայաստան:
“Չէի բերում, այլ կամպանիա ունենք, կամպանիան հովանավորում է տարբեր ակտրիսաների՝ միջոցառման դիմաց, բա հիմա մենք պետք է ակտրիսային բռնենք-խանդե՞նք. թող իր ամուսինը խանդա, ես խի՞ խանդեմ”: Բայց, պարոն Արզաքանցյան, մամուլում արտահոսք եղավ, որ Դուք Վոլոչկովայի հետ որոշակի, այսպես ասած, մտերմիկ՝ գեղեցիկ կապեր ունեք: “Գեղեցիկ կապեր ես շատ ակտրիսաների հետ ունեմ, բա իհարկե ունեմ, բայց էդ ի՞նչ կապ ունի անձնականի մասով”: