10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լատինաամերիկացիներն ամենաշատն են դրական էմոցիաներ զգում. հայերը վերջին հորիզոնականներում են

“Gallup” ընկերության մասնագետների անցկացրած հարցման արդյունքների համաձայն ամենից շատը դրական էմոցիաներ են զգում Պարագվայի, Պանամայի եւ Սալվադորի բնակիչները: Հարցումներն անց են կացվել աշխարհի 148 երկրներում:

Դրական երկրների աղյուսակում առաջին տասնյակից 7-ը Լատինական Ամերիկայի երկրներն են: Բացի վերոնշյալ 3 երկրներից դրանք են Վենեսուելան, Գվատեմալան, Էկվադորը եւ Կոստա Ռիկան: Առաջին տասնյակում են հայտնվել նաեւ Տրինիդադ եւ Տոբագոն, Ֆիլիպինները եւ Թայլանդը: 

148 երկրների աղյուսակում  ամենացածր հորիզոնականներում են հայտնվել Հայաստանը, Իրաքը եւ Սինգապուրը: Շատ քիչ դրական էմոցիաներ են զգում նաեւ Սերբիայի, Եմենի, Վրաստանի, Բելառուսի, Մադագասկարի, Լիտվայի եւ Տոգոյի բնակիչները: 

Աղյուսակի վերջին տեղերում են Ռուսաստանը, Իրանը, Ալժիրը եւ Բանգլադեշը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ