Դատապարտյալի եղբոր մոտ հայտնաբերել են 3 գր. “SUBUTEX” տեսակի դեղահաբ
Դեկտեմբերի 20-ին, ժամը 17:15-ի սաահմաններում, ՀՀ ԱՆ “Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, անձնական զննության են ենթարկել “Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Կ. Մ.-ին այցելած եղբորը, ում մոտից հայտնաբերել եւ առգրավել են 3 գրամ ընդանուր կշռով, “SUBUTEX” տեսակի դեղահաբի 5 կտոր: Հայտնաբերվել եւ առգրավվել է նաեւ 9 գրամ յուրահատուկ հոտով կանաչ զանգված:
Կատարվում է հետաքննություն:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին