27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Սաակաշվիլին այնպիսի փակուղի է ստեղծել, որից ես չգիտեմ ինչպես դուրս դուրս գալ. Պուտին

Ռուսաստանը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Վրաստանի հետ, սակայն  չի կարող փոխել Հարավային Օսիայի եւ Աբխազայի անկախության ճանաչման մասին իր որոշումը: “Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այնպիսի փակուղի է ստեղծել, որից ես այնքան էլ լավ չեմ հասկանում` ինչպես դուրս գալ”,-խոստովանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` Միջազգային Առեւտրի կենտրոնում կայացած մամլո ասուլիսին, հաղորդում է “Вести”-ն:

Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը չի կարող փոխել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախության ճանաչման մասին որոշումը, իսկ Վրաստանը չի կարողանում համաձայնվել ճանաչել նրանց անկախ կարգավիճակը: 

Միաժամանակ Պուտինը նշել է, որ Ռուսաստանում տեսնում են Վրաստանի “զուսպ, սակայն դրական ազդանշանները”` նորմալ հարաբերություններ հաստատելու նպատակով: Նրա կարծիքով` Վրաստանն ավելի շահագրգռված է այդ հարցում, քան Ռուսաստանը:

“Սակայն մենք քիթներս չենք բարձրացնում եւ ասում, թե դա մեզ պետք չի: Մենք կարծում ենք, որ 2 մոտ ժողովուրդների միջեւ հարաբերությունները պետք է կարգավորել, ինչպես նաեւ ձգտել դրան”,-եզրափակել է Պուտինը

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ