17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Իրավաբանը պնդում է՝ օրենքի փոփոխությունը մենաշնորհ է ստեղծում փաստաբանների համար

՛՛Փաստաբանության մասին՛՛ ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները, որով դատական ներկայացուցչություն  կարող է իրականացնել միան փաստաբանը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի , փաստաբանների եւ իրավաբանների միջեւ տարաձայնություններ է առաջացրել: Իրավաբանները պնդում են, որ փոփոխությունները իրավապաշտպան գործունեությունը դարձրել են բացառապես փաստաբանների մենաշնորհը, իսկ փաստաբանները նշում են, որ դրանով մի շարք խնդիրներ լուծվեցին, մասնավորապես այն, երբ ոչ կոմպետետնք անձինք կարող էին ներկայացուցչություն իրականացնել:

Փաստաբանական դպրոցի տնօրեն Նիկոլայ Բաղդասարյանը այսօր՛՛Հենարան՛՛ մամուլի ակումբում անդրադառնալով խնդրին, նշեց, որ փոփոխության շնորհիվ հստակեցվեցին համապատասխան օրենքի նորմերը եւ այսուհետ  ասենք,  կոշկակարը , որը փաստաբան չէ եւ չունի արտոնագիր, չի կարող իրականացնել ներկայացուցչություն:

Հայկական կարմիր խաչի ընկերության նախագահի իրավական հարցերով խորհրդական, իրավաբան Վրեժ Վասիլյանն այս տեսակետը չի կիսում: Վերջինիս խոսքով, օրենքը չի բխում հանրային շահից եւ հակասում է ոչ միայն ՀՀ Սահմանադրության մի շարք դրույթներին, այլեւ միջազգային իրավական նորմերին:

՛՛ Իրավաբանները, որ այսօր ներկայացվում են տգետ, անկիրթ չեն, նրանք հասկանում են թե ինչ հետեւանքներ կարող է բերել վստահորդին խաբելը՛՛,-ասաց իրավաբանը եւ հավելեց, որ փոփոխությունները մենաշնորհ են ստեղծում փաստաբանների համար: Նրա խոսքով, գոյություն ունի ալտերնատիվ իրավաբանական ծառայությունների իրականացման միջազգային պրակտիկամ, ինչի հնարավորությունից փաստորեն, օրենքը զրկում է: Նրա խոսքով, այսօր  ձեռնարկությունը, որն ունի իրավաբան, չի կարող դատարանում իր իրավաբանի միջոցով պաշտպանել իր շահերը եւ ստիպված է փաստաբան վարձել:   Այս հանգամանքը, Վասիլյանի խոսքով, իրավաբանների՝ աշխատանքի  ընդունվելու հնարավորությունը նվազեցնում է: Սրան հակադարձելով, Նիկոլայ Բաղդասարյանը նշում է, որ խոսքը պարբերաբար մատուցվող ծառայությունների եւ դրա միջոցով շահույթ ստանալու մասին է: Նրա խոսքով, յուրաքանչյուր անձ որը աշխատում է պայմանագրային հիմուքներով, իրավունք ունի տվյալ կազմակերպության շահերը  ներկայացնել:

Վասիլյանի խոսքով, Փաստաբանական դպրոցը թանկ հաճույք է եւ ամեն մարդ հնարավորություն չունի 400 հազար դրամ վճարել, որպեսզի նրան հնարավորույթւոն տրվի զբաղվելու փաստաբանությամբ: ՛՛Հազարավոր իրավաբաններ աշխատանք չունենալով լքելու են Հայաստանը, սա սոցիալական պետության սկզբունքի կոպիտ ախտում է՛՛:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ, փաստաբան Գեւորգ Գյոզալյանը այսպես ասած,  միջանկյալ կարծիք ունի. ՛՛Գիտեմ շատ իրավապաշտպանների որոնք շատ լավ ներկայացնում են քաղաքացիների շահերը: Ունենք որոշ իրավապաշտպաններ, որ անում են այնքան ահռելի գործ, որ շատ փաստաբաններ չեն անում, օրինակ Արտակ Զեյնալյանը: Այս մարդկանց մուտքը փակելը կարծում եմ սխալ է՛՛: Նրա խոսքով փոփոխությունը թեեւ իր նպատակով ընդունելի է եւ դրական է, բայց այն մի փոքր շտապողականությամբ իրականացվեց.՛՛Շտապեցինք , փաստաբանական համայնքը կազմված է 1300 փաստաբաններից, բայց նրանք դեռ շատ քիչ են, որ որոկյալ խորհրդատվություն իրականացնեն՛՛: Գյոզալյանի խոսքով, գուցե փոփոխությունը պետք է կատարվեր 3-4 տարի անց:

Փաստաբանը նշում է նաեւ, որ ՀՀ-ն այսօր իրավական պետութուն չէ եւ փաստաբանության ու իրավաբանների նպատակը մեկն է՝ որ ՀՀ-ն դառնա իրրավական պետություն: Ինչ վերաբերվում է Փաստաբանական դպրոցին, Գյոզալյանը նշում է. ՛՛ Այն ունակ է տալ շատ լավ կադրեր, ունի ներքին մեխանիզմնե, որ պատրաստի շատ լավ իրավաբաններ ոչ միայն մասնագիտական , այլեւ բարոյական առումով, որ ունկնդիրները հիշեն՝ փաստաբանությունը ավեի շատ իրավապաշտպան գործունեություն է՛՛:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ