15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ֆլորա Մարտիրոսյանի թաղման ծախսերը փոխհատուցելու նպատակով գումար հատկացվեց

 ՀՀ մշակույթի նախարարությանը, համաձայն այսօր կառավարության նիստում ընդունված որոշման,  հատկացվելու է 5.18 մլն դրամ: Այս գումարը հատկացվում է ՀՀ ժողովրդական արտիստ, սիրված երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի աճյունը ԱՄՆ-ից Հայաստան տեղափոխելու ու հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու համար:

Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի խոսքով` Ֆլորա Մարտիրոսյանի աճյունի տեղափոխման ծախսերը կազմել են 3,48 մլն դրամ, իսկ թաղման ծախսերը՝ 1,7 մլն դրամ:

Հիշեցնենք, որ 55 տարեկան հասակում,  ԱՄՆ-ում լեղապարկի վիրահատությունից հետո նոյեմբերի 20-ին մահացավ հայտնի երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը: Հայաստանում նրան երկնային կյանք ճանապարհեցին դեկտեմբերի 11-ին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ