20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Անօթևաններն ապահով ձեռքերում են

Հայաստանում 2009 թվականից սկսած յուրաքանչյուր տարի կառավարության կողմից հաստատվում է Ժողովրդագրական քաղաքականության ռազմավարությունը: Այն առնչվում է ժողովրդագրական հատվածը բարելավող բոլոր հարցերին: Ինչպես այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, 2013 թվականի ծրագրերի շրջանակներում ընդգրկված են միջոցառումներ, որոնք թույլ կտան անդրադառնալ բազմազավակ ընտանիքների խնդիրներին: Նախատեսված են համապատասխան միջոցառումներ, որ թույլ կտան 2014-ից բարձրացնել 3 և ավելի երեխաների համար տրվող գումարի չափը: 

Նախարարի խոսքով միջացառումների մեջ անդրադարձ է կատարվում նաև արտագաղթին:

Ինչ վերաբերում է ”Զատիկ” մանկատանը, որը կառավարության` այսօր ընդունած որոշմամբ, փոխում է իր կարգավիճակը` վերածվելով աջակցության կենտրոնի, նախարարն ասաց. ”Մանկատների  բեռնաթափման ծրագիրը մեր քաղաքականության հիմնական ուղղություններից է և այս դեպքում ևս մեկ մանկատուն վերածելով աջակցության կենտրոնի, նշանակում է, որ լուծումներ ենք տալիս սոցիալական խնդիրներ ունցող ընտանիքներին, նրանց ընտանիքներում մեծանալու հնարավորություն կտրվի”: 

Անօթևանների հետ կապված` Արտեմ Ասատրյանն ասաց, որ թիվ մեկ ինտերնատում արդեն շուրջ 60 անօթևաններ ժամանակավոր խնամք են ստանում, և գումար է հատկացվելու նաև Վարդաշենի կացարանում 40 անօթևանի խնամքի համար:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ