03 Ապրիլի, Հինգշաբթի, 2025
KFC

Հրանտ Բագրատյանը՝ նախագահի թեկնածու. նա դադարեցնում է համագործակցությունը ՀԱԿ-ի հետ

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՛՛Ազատություն՛՛ կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը առժամանակ դադարեցնում է ակտիվ համագործակցությունը ՀԱԿ քաղխորհրդի հետ եւ հայտարարում նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին:

Հրանտ Բագրատյանն այս հայտարարությունն արել է  քիչ առաջ, Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում թողնելով հետեւյալ գրառումը.՛՛Այսօր դեկտեմբերի 20-ն է։ Բոլորը դիմում են “Ազատություն” կուսակցության գալիք համագումարի առնչությամբ։ Համագումարը տեղի կունենա դեկտեմբերի 24-ին ժամը 12։00 եզնիկ Կողբացի 69 հասցեում գտնվող խուլ և համրերի պալատում։ Մեր դելեգատները հարցնում են օրակարգի մասով (ոմանք գալու են հեռավոր շրջանններից)։ Օրակարգում, այո, կա ինձ որպես ՀՀ Նախագահի թեկնածու առաջադրվելու հարց։ Ուստի բոլոր դելեգատներին խնդրում եմ պարտաճանաչ մասնակցել։

Գտնում եմ, որ առաջիկա ընտրություններում ազատական գաղափարախոսությամբ թեկնածուի ներկայությունը պարտադիր է։ Միաժամանակ տեղյակ եմ պահում, որ եթե Լևոն Տեր-Պետրոսյանն առաջադրվի, ապա ես ի վերջո կհանեմ թեկնածությունս (եթե առաջադրված լինեմ)։ Խնդրում եմ նկատի ունենալ, որ ես ՀԱԿ կողմից չեմ առաջադրվում։

Ավելին, այս ընթացքում ես միառժամանակ դադարեցնում եմ ակտիվ համագործակցությունս ՀԱԿ քաղաքական խորհրդի հետ՝ նրանցից որևիցե մեկին կաշկանդած չլինելու համար։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ