20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նախկին հանցագործներն այլևս անտեսված չե՞ն լինի /վիդեո/

”Մենք չունենք պատշաճ որակի ծառայություն, որը կզբաղվի այն մարդկանցով, ովքեր իրենց պատիժը կրել և դուրս են եկել”,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Նախարարի ներկայացմամբ` այնպես է ստացվում, որ երբ անձը ազատ է արձակվում, պետությունը կարծես թե ձեռքերը լվանում է ու մի կողմ կանգնում: Իսկ սա, ինչպես ասաց նախարարը, հանգեցնում է կրկնահանցագործության:

”Մարդիկ աշխատանք չեն գտնում, կորցրած են լինում իրենց մասնագիտական ունակությունները, ունենում են քաքայված ընտանիք, սա բերում  է նրան, որ այս մարդիկ կրկին հայտնվում են քրեակատարողական հիմնարկներում”,-բացատրեց Հրայր Թովմասյանը: Այս խնդիրների լուծման նպատակով կառավարությունն այսօր որոշում ընդունեց ստեղծել հատուկ ծառայություն:

”Մարդկանց մասնագիտական ունակությունները, վերաինտեգրացումը հասարակությանը պետք է լինի այս ծառայության գլխավոր խնդիրը”,-ընդգծեց նախարարը: Վերջինս հավելեց, որ եկող տարի օրենսդրությունն արդեն պատրաստ կլինի, իսկ հիմա արդեն միջազգային կազմակերպությունների հետ պայմանագիր կա սարքավորումներ ձեռք բերելու վերաբերյալ:

Համակարգային մյուս փոփոխությունների մասին դիտեք տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ