Մայր Աթոռի պատասխանը

“Հայելի” մամուլի ակումբում նոյեմբերի 28-ին հրավիրված ասուլիսի ընթացքում “Հայկական հաց” ֆիլմի ռեժիսոր Արմեն Գասպարյանի կողմից Մայր Աթոռի հասցեին հնչեցված մեղադրանքների կապակցությամբ հարկ ենք համարում տալ հետեւյալ պարզաբանումները: Տիար Արմեն Գասպարյանից Մայր Աթոռում այս առնչությամբ ստացվել է չորս նամակ` հասցեագրված Ամենայն Հայոց Հայրապետին. առաջինը` նոյեմբերի 3, 2010 թ. “Հայկական հաց” ֆիլմի նկարահանումներին աջակցելու խնդրանքով, երկրորդը` մարտի […]