16 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2012

Այ հիմա է, որ Դուք ուզում եք տորթի չափի մասին ամեն ինչ իմանալ. Հերմինե Նաղդալյանը` Հրանտ Բագրատյանին

2013 թվականի պետբյուջեի քննարկմանը ԱԺ ՀՀԿ խմբակցության անունից ելույթ ունեցավ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Նա հայտարարեց, որ  բյուջեն կոմպրոմիս է ռեալ իրավիճակում ցանկությունների եւ հնարավորությունների կոմպրոմիս: Նաղդալյանի խոսքով, 2012 թվականին 2011-ի  համեմատ նախատեսված էր 101 միլիարդ դրամի հարկային աճ: “Մենք նման եկամտային աճ ունեցել ենք միայն տնտեսական վերելքի տարիներին, իսկ 2013-ին  նախատեսված է 87, 7 […]

ՀԱԿ-ը ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու ստորագրահավաք է սկսել

ԱԺ ՀԱԿ խմբակցության նախաձեռնությամբ  խորհրդարանում ստորագրահավաք է սկսվել` նոյեմբերի 21-ին ԱԺ արտահերթ նստաշրջան սկսելու մասին: Այսօր ԱԺ ՀԱԿ խմբակցությունում լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց խմբակցության ղեկավար, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: “Մենք գտնվում ենք նախագահակնա ընտրությունների նախաշեմին եւ կարեւորագույն հարցն այն է, արդյոք հնարավոր կլինի ՀՀ-ում քիչ թե շատ ժողովրդավարական ընտրություններ անցկացնել”,-հայտարարեց նա: Ըստ Զուրայանի,  հաշվի առնելով, […]

Մեկ-երկու շաբաթից ՀԱԿ-ը կասի

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն այս պահին հավանական է համարում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրումը նախագահական ընտրություններում: ՛՛Մեկ-երկու շաբաթ հետո արդեն պարզ կլինի, և ես ձեզ կասեմ՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բագրատյանը: Նա չցանկացավ իր կարծիքն արտահայտել այն մասին, թե ինչ կլինի, եթե ընդդիմության միասնական թեկնածուն լինի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: ՛՛No comment’’,-ասաց Բագրատյանը: ՀԱԿ-ը […]

Սա ոչ թե գոյատեւման, այլ սողալու բյուջե է. ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու

ԱԺ ԲՀԿ խմբակցության անունից 2013թվականի պետբյուջեի քննարկմանը հանդես եկավ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նա հայտարարեց, որ աղքատության դեմ պայքարը, ինչպես մեր մյուս պատերազմները, մնալու են բարոյական տիրութներում, նշեց, որ վեց ու երկու տոկոս տնտեսական աճը, որը նշում է կառավարությունը, որեւէ  որակական հետեւանք չի ունենում ՀՀ քաղաքացու կենսամակարդակի վրա: “Սա անգամ գոյատեւման բյուջե որակել հնարավոր չէ,  սա […]

Մարքսիստի նոր դեղատոմսը

Մարքսիստական կուսակցության նախագահ, բժիշկ  Դավիթ Հակոբյանը լրագրողների հետ հանդիպմանը խոսելով Հայաստանի ներքաղաքական վիճակի մասին` առաջարկեց իր դեղատոմսը: Ըստ նրա ընդդիմությունը պետք է հանդես գա մի քանի գլուխներով, որպեսզի կարողանան “պոկել նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, հակառակ պարագայում նախագահը կվերընտրվի առաջին իսկ փուլում”: Նա նշեց, որ կուսակցությունները լուծում են այսօր ռազմավարական խնդիրներ. հայտարարում են, որ ցանկանում են […]

Խոսրովի արգելոցի խնդիրը դեռ օրակարգում է

 Էկոլոգիական-հասարակական դաշինքի համակարգող, բնապահպան Սիլվա Ադամյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ Խոսրովի անտառների խնդիրը դեռ կար 5-6 տարի առաջ: “ Ահազանգ ստացանք, որ Գիլանի մասում ինչ-որ բան է կառուցվոււմ, ուշադրություն չդարձրինք, մեղքը մերն է ”,-ասաց նա:  Հետո թեմային անդրադարձավ Մարիամ Սուխուդյանը, հասարակական աղմուկ բարձրացավ, Դաշիքնը դիմեց կառավարությանը, ու չնայած կարգավիճակը փոխվեց, բայց շինությունը մնաց: ՀՀ […]

Լատվիայի ԱԳ նախարարը կարեւորել է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների շուրջ դրական մթնոլորտը

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկեւիչսի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում է ՀՀ Կառավարության պաշտոնակնա կայքէջը: Էդգարս Ռինկեւիչսը հայտնել է, որ իր երկիրը շահագրգռված է տարբեր ոլորտներում Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ: Նա ողջունել է ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումները: Ռինկեւիչսը վստահեցրել է, որ Հայաստանը ծրագրի մասնակից երկրների շարքում առաջիններից […]

“Մարդ քիչ է մնում ցխկվի”. Հրանտ Բագրատյան

2013 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը ԱԺ ՀԱԿ խմբակցության անունից ելույթ ունեցավ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Հրանտ Բագրատյանը, ինչպես միշտ, սուր քննադատության ենթարկեց կառավարությանը: Խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի` կառավարության հայտարարություններից, Հրանտ Բագրատյանը զարմանքով արձանագրեց.”Ո՞նց կարող է կառավարությունը խոսել կոռուպցիայի կրճատումից եւ սուբսիդավորել մատակարարին: Հետո էլ ասում են կոռուպցիան իջել է, բա որ ֆինանսական հասատատությունները հանկարծ […]

Հայաստանում կգործի ՛՛գիլյոտինը՛՛

՛՛Մեր գիլյոտինը նախատեսում է նայել երկրի ամբողջ կարգավորիչ օրենսդրությունը, մոտավորապես կեսը կրճատել, պարզեցնել, որպեսզի հեշտ լինի աշխատել ձեռնարկություններին, հեշտ լինի բնակչության համար, որ կխլի ավելի քիչ ժամանակ ու փող, նյարդային էներգիա՛՛,-այսօր Կառավարությունում ասուլիսին ասաց  ՛՛Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի՛՛ տնօրեն Արմեն Եղիազարյանը: Ներկայումս փոփոխություններ են կատարվելու գազամատակարության, ջրի և էներգետիկայի ոլորտներում: ՛՛Ձայնային և թվային ոլորտում առաջարկվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՀոկտեմբերիԴեկտեմբերի