Հայաստանում կգործի ՛՛գիլյոտինը՛՛
՛՛Մեր գիլյոտինը նախատեսում է նայել երկրի ամբողջ կարգավորիչ օրենսդրությունը, մոտավորապես կեսը կրճատել, պարզեցնել, որպեսզի հեշտ լինի աշխատել ձեռնարկություններին, հեշտ լինի բնակչության համար, որ կխլի ավելի քիչ ժամանակ ու փող, նյարդային էներգիա՛՛,-այսօր Կառավարությունում ասուլիսին ասաց ՛՛Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի՛՛ տնօրեն Արմեն Եղիազարյանը: Ներկայումս փոփոխություններ են կատարվելու գազամատակարության, ջրի և էներգետիկայի ոլորտներում:
՛՛Ձայնային և թվային ոլորտում առաջարկվել է վերացնել ինտերնտային և ձայնային հաղորդագրության լիզենզավորումը, այսինքն՝ այս ոլորտը ապակարգավորվում ու ապամենաշնորհվում է: Երկու տարի հետո կվերացվի համապատասխան ու համապատասխան ցանցերի ու շահագործման լիցենզիաները՛՛,-նշեց Եղիազարյանը:
Հասարակական տրանսպորտի ոլորտներում ևս ավարտվել է ուսումնասիրությունը: Այս ծառայությունը զբաղվում է նաև կրթությամբ ու առողջապահությամբ, սկսել են հարկային ու մաքսային բարեփոխումների ոլորտը քննարկել: