16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Խոսրովի արգելոցի խնդիրը դեռ օրակարգում է

 Էկոլոգիական-հասարակական դաշինքի համակարգող, բնապահպան Սիլվա Ադամյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ Խոսրովի անտառների խնդիրը դեռ կար 5-6 տարի առաջ: “ Ահազանգ ստացանք, որ Գիլանի մասում ինչ-որ բան է կառուցվոււմ, ուշադրություն չդարձրինք, մեղքը մերն է ”,-ասաց նա:  Հետո թեմային անդրադարձավ Մարիամ Սուխուդյանը, հասարակական աղմուկ բարձրացավ, Դաշիքնը դիմեց կառավարությանը, ու չնայած կարգավիճակը փոխվեց, բայց շինությունը մնաց:

ՀՀ բնապահպանության նախարարությունը Դաշինքին մի քանի տեղեկանք է ներկայացրել,  ըստ որի նախարարությունը “Հովազաձոր” ՍՊԸ-ի հետ դատական գործընթացներում է, բայց ընթացքը հայտնի չի: “Այդ ընկերությունը պետք է գումարներ ստանա նախարարությունից, որովհետեւ նրա մեղքով է եղել, որ թույլատվություն է տվել այնտեղ շինություն կառուցել”,-կարծում է Ս. Ադամյանը:

Ինչ վերաբերում է որսագողության դեպքերին, ապա վերջերս Խոսրովի անտառում նապաստակի, կովկասյան գորշ արջի, բեզոարյան այծի մորթված դիակների հայտնաբերման դեպքը բնապահպաների խոսքում փակ ու մութ է:

“Հեռուստատեսությամբ ցույց տվեցին քառասուն կգ կշռող մի մարդու, եւ ինձ համար, որպես բնապահպանի, շատ տարօրինակ է, որ նա կարող էր արջի դեմ դուրս գալ: Մեզ համար հայտնի չի, թե ոստիկանությունը եւ իրավապահ մարմինները ինչ են անում, բայց սա մութ անկյուն է մնացել մեր համար, եւ որեւէ արձագանք այս հարցով մենք չունենք, արդյո՞ք պետք է նորից ծածկադմփոց լինի”,-ասաց նա:

Թե ինչ կլինի արգելոցի հետագա ճակատագիրը, Ադամյանն նշեց, որ մշակվել է հատուկ պահպանվող տարածքների մասով նոր օրենք: Իրենք առաջարկներ ներկայացրել են, բայց ոչ մեկը չի ընդգրկվել: Երեկ նորից դիմել են կառավարությանը, բնապահպանության նախարարությանը, նաեւ ԱԺ-ին, պահանջելով նորից կազմակերպել օրենքի հասարակական լսումներ, որի ընթացքում կքննարակվեն բոլոր առաջարկությունները, որ տրվել են իրենց կողմից:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ