15 Մարտի, Saturday, 2025
KFC

Սա ոչ թե գոյատեւման, այլ սողալու բյուջե է. ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու

ԱԺ ԲՀԿ խմբակցության անունից 2013թվականի պետբյուջեի քննարկմանը հանդես եկավ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նա հայտարարեց, որ աղքատության դեմ պայքարը, ինչպես մեր մյուս պատերազմները, մնալու են բարոյական տիրութներում, նշեց, որ վեց ու երկու տոկոս տնտեսական աճը, որը նշում է կառավարությունը, որեւէ  որակական հետեւանք չի ունենում ՀՀ քաղաքացու կենսամակարդակի վրա:

“Սա անգամ գոյատեւման բյուջե որակել հնարավոր չէ,  սա սողալու բյուջե է, ՀՀ քաղաքացին լավագույն դեպքում կարող է սողալ, եթե Եվրագոտում այս չլինի, ՌԴ-ում այն չլինի”,-հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը եւ հավելեց.”ԲՀԿ-ն բարձր է գնահատում ՀՀ քաղաքացու արժանապատվությունը եւ մենք չենք կարող կողմ քվեարկել մի բյուջեի, որը ՀՀ ստիպելու է սողալ: Մենք “դեմ” ենք քվեարկելու”:

ԱԺ ՀՅԴ խմբակցության անունից  ելույթ ունեցավ Արծվիկ Մինասյանը: Վերջինս նույնպես հայտարարեց, որ Դաշնակցությունը դեմ է քվեարկելու ներկայացված նախագծին այս տեսքով:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ