18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լատվիայի ԱԳ նախարարը կարեւորել է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների շուրջ դրական մթնոլորտը

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկեւիչսի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում է ՀՀ Կառավարության պաշտոնակնա կայքէջը:

Էդգարս Ռինկեւիչսը հայտնել է, որ իր երկիրը շահագրգռված է տարբեր ոլորտներում Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ: Նա ողջունել է ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումները: Ռինկեւիչսը վստահեցրել է, որ Հայաստանը ծրագրի մասնակից երկրների շարքում առաջիններից մեկը կլինի, որի հետ կստորագրվի վիզայի դյուրացման պայմանագիր:

Լատվիայի արտգործնախարարը կարեւորել է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների շուրջ դրական մթնոլորտը` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հերթին նշել է, որ Հայաստանը շահգրգռված է խաղաղություն հաստատելու հարցում` ի տարբերություն Թուրքիայի եւ Ադրբեջանի, որոնք շարունակում են հանդես գալ ռազմական հռետորաբանությամբ:

Անդրադառնալով տնտեսական համագործակցությանը` վարչապետ Տիգրան  Սարգսյանը եւ Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկեւիչսը կարեւորել են հայ-լատվիական առեւտրաշրջանառության մակարդակի բարձրացումը: Վարչապետ Սարգսյանը նշել է նաեւ, որ ներկայումս ակտիվ աշխատանքներ են տարվում նաեւ Խորը եւ համապարփակ ազատ  առեւտրի համաձայնագրի շրջանակներում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ