01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Մեկ-երկու շաբաթից ՀԱԿ-ը կասի

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն այս պահին հավանական է համարում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրումը նախագահական ընտրություններում: ՛՛Մեկ-երկու շաբաթ հետո արդեն պարզ կլինի, և ես ձեզ կասեմ՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բագրատյանը: Նա չցանկացավ իր կարծիքն արտահայտել այն մասին, թե ինչ կլինի, եթե ընդդիմության միասնական թեկնածուն լինի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: ՛՛No comment’’,-ասաց Բագրատյանը:

ՀԱԿ-ը մինչև հիմա չի հայտարարել իր թեկնածուի մասին մի քանի պատճառներով: Դրանցից մեկն էլ ներկայիս խորհրդակցություններն են՝ կառավարման խորհրդարանական համակարգի վերաբերյալ: Պատգամավորը նշեց, որ այս խորհրդակցություններին ինքը կողմ է, սակայն հիմա դրան անցնելու ժամանակը չէ:

Համամասնական ընտրակարգին Բագրատյանը կողմ է: Հիշեցնենք, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ևս կողմ է այս ընտրակարգին: Պատգամավորը կես կատակ, կես լուրջ խնդրեց այս մոտեցման համընկնումը չհամարել ՛՛սիլի-բիլի երկրորդ նախագահի հետ՛՛:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ