08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2012

Նման հանձնաժողովները սկսում են արդյունք տալ, երբ վերանում է քաղաքական կոմպոնենտը. Դավիթ Հարությունյան

“Նման հանձնաժողովները սկսում են արդյունք տալ, երբ վերանում է քաղաքական կոմպոնենտը, ինչքանով է այսօր  վերացած քաղաքական կոմպոնենտը կարծում եմ պետք է դատենք բոլորս”,-այսօր լրագրողների հետ  ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով մարտի մեկի գործով նոր խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու մասին ՀԱԿ նախագծին, ասել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը: “Ես չեմ կարծում որ լավագույն ձեւը հանձնաժողովն […]

Կինն այրել է ամուսնու սիրուհու երեխաներին

27-ամյա Օքսանա Յուրոչկինան այրել է ամուսնու սիրուհու բնակարանը, որի հետեւանքով զոհվել են վերջինիս 2 երեխաները` 2 տարեկան Վարյան եւ 4 տարեկան Իվանը:  Իմանալով ամուսնու դավաճանության մասին` կինը, խանդից կուրացած, շտապել է “փրկել” իր ընտանեկան երջանկությունը եւ որոշել է հաշվեհարդար տեսնել ամուսնուն գերած կնոջ հետ: Օքսանան բենզին է լցրել աստիճաններին եւ այրել ամուսնու սիրուհու` Օլգա Ռիբնիկովայի […]

ՀԱԿ-ի առաջարկած ընտրական փոփոխությունների փաթեթը հետաձգվեց

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր մեկ տարով հետաձգեց ԱԺ ՀԱԿ խմբակցության  ներկայացրած  ընտրական փոփոխությունների փաթեթի քվեարկությունը: Հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը նշեց, որ գրեթե ամբողջությամբ դեմ է փաթեթին: Նա ներկայացրեց իր դիտարկումները առաջարկվող փոփոխությունների կապակցությամբ: Մասնավորապես անդրադառնալով ԱԺ ՀՍԿ խմբակցության ղեկավար, նախագծի զեկուցող Լեւոն  Զուրաբյանի` ընտրական ցուցակներում տեղ գտած անճշտությունների մասին հայտարարություններին, նշեց, որ մի […]

Առողջապահության նախարարի օրակարգում մարզերն էին

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ այսօր կայացած գործակարգավարական  խորհրդակցության ժամանակ մարզպետարանների առողջապահության վարչությունների ու  բաժինների պետերը ներկայացրեցին մարզային ենթակայության բուժհաստատություններում առկա իրավիճակը, ընթացիկ խնդիրները: Նախարար Դումանյանը տեղեկացրեց, որ 2013 թվականի հունվարի 1-ից Ծննդօգնության եւ երեխայի առողջության պետական հավաստարագրերը կտեղայնացվեն, ինչի կապակցությամբ մատուցվող ծառայությունների կազմակերպման գործընթացում կկատարվեն համապատասխան փոփոխություններ: Կկանոնակարգվեն ծննդաբերների եւ մինչեւ 7 տարեկան […]

“Դիակոնիա” համաժողովը ավարտվեց

Օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նոյեմբերի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկած “Դիակոնիայի ուսուցում” համաժողովը նոյեմբերի 29-ին ամփոփեց իր արդյունքները: Երկրորդ օրվա նիստերը նախագահեցին ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան, Երեւանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգեւոր տեսուչ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը եւ Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում եւ Արեւելյան Եվրոպայում Հայ Կաթողիկե Եկեղեցու […]

14 տարվա ազատազրկում հայ երիտասարդին` ուկրաինուհուն բռնաբարելու եւ սպանելու համար

Ուկարինայի Նիկոլաեւ քաղաքի Կենտրոնական դատարանը վճիռ է կայացրել 2012-ի մարտին այդ քաղաքում տեղի ունեցած դաժան սպանության գործով, գրում է “Мой Район” կայքը: 3 երիտասարդներ, որոնցից մեկը հայ է, բռնաբարել էին 18-ամյա Օքսանա Մակարին եւ հետքերը թաքցնելու նպատակով այրել զոհին: 2 օր անց աղջկան գտել էին մոտակա շինհրապարակում` մարմնի մեծ մասն այրված: Չնայած որ աղջկան անմիջապես հոսպիտալացրել […]

ԱԱԽ քարտուղարը “Ռանչպարում” էր

 Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Սահմանային անվտանգության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը, ՌԴ պետական սահմանի դաշնային գործակալության ղեկավար Դմիտրի Բեզդելովը եւ Հայաստանում ՌԴ սահմանապահ զորքերի հրամանատար Վիկտոր Վլասովն այսօր այցելել են ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Արտաշատի տարածաշրջանի հայ-թուրքական սահմանին տեղակայված ռուսական սահմանապահ “Ռանչպար” ուղեկալ: Արթուր Բաղդասարյանն ու Դմիտրի Բեզդելովը շրջել են պետական […]

Դավիթ Հարությունյանը հարցեր կուղղի կառավարությանն ու ՀՔԾ-ին

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը առաջարկեց մարտի մեկի գործով նոր հանձնաժողովի ստեղծման հարցի քննարկումը հետաձգել մինչեւ երկուշաբթի օրը: Դավիթ Հարությունյանը նշեց, որ մի շարք հարցեր ունի կառավարությանը եւ ՀՔԾ-ին : “Եթե դուք ունեք եւս ձեր հարցերը, դիմեք, ես  պատրաստվում եմ մինչեւ օրվա վերջ ներկայացնել հարցերը”,-առաջարկեց Հարությունյանը` հավելելով, որ պատասխաններն ակնկալում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՀոկտեմբերիԴեկտեմբերի

Ամենաընթերցված