17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

14 տարվա ազատազրկում հայ երիտասարդին` ուկրաինուհուն բռնաբարելու եւ սպանելու համար

Ուկարինայի Նիկոլաեւ քաղաքի Կենտրոնական դատարանը վճիռ է կայացրել 2012-ի մարտին այդ քաղաքում տեղի ունեցած դաժան սպանության գործով, գրում է “Мой Район” կայքը: 3 երիտասարդներ, որոնցից մեկը հայ է, բռնաբարել էին 18-ամյա Օքսանա Մակարին եւ հետքերը թաքցնելու նպատակով այրել զոհին: 2 օր անց աղջկան գտել էին մոտակա շինհրապարակում` մարմնի մեծ մասն այրված: Չնայած որ աղջկան անմիջապես հոսպիտալացրել էին, նրա կյանքը փրկվել չհաջողվեց:

Սպանության կազմակերպիչ 23-ամյա Եվգենի Կրասնոշչեկը դատապարտվել է ցմահ ազատազրկման, Արտյոմ Պողոսյանին դատապարտել են 14, իսկ Մաքսիմ Պրիսաժնյուկին, ում տանը կատարվել էր սպանությունը, 15 տարվա ազատազրկման: 

Օքսանայի մայրը պատրաստվում է բողոքարկել դատարանի վճիռը: Նա կարծում է, որ չարագործների համար այդ պատիժը չափազանց մեղմ է:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ