20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀԱԿ-ի առաջարկած ընտրական փոփոխությունների փաթեթը հետաձգվեց

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր մեկ տարով հետաձգեց ԱԺ ՀԱԿ խմբակցության  ներկայացրած  ընտրական փոփոխությունների փաթեթի քվեարկությունը: Հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը նշեց, որ գրեթե ամբողջությամբ դեմ է փաթեթին: Նա ներկայացրեց իր դիտարկումները առաջարկվող փոփոխությունների կապակցությամբ: Մասնավորապես անդրադառնալով ԱԺ ՀՍԿ խմբակցության ղեկավար, նախագծի զեկուցող Լեւոն  Զուրաբյանի` ընտրական ցուցակներում տեղ գտած անճշտությունների մասին հայտարարություններին, նշեց, որ մի դեպքում ընդդիմությունը հայտարարում է երեք հարյուր հազար , մյուս դեպքում` հինգ հարյուր հազար քաղաքացիների մասին:

“Կարծում եմ այդ թվերը աղավաղված են”,-նշեց նա եւ հավելեց, թե չի կարծում, որ քաղաքական մեծամասնությունը մինուսային ձայներ էր հավաքել, որ յոթ հարյուր հազարը գումարվել է:

Ինչ վերաբերվում է մշտապես ներբեռնվող ցուցակների ներդրման առաջարկին, Դավիթ Հարությունյանը նշեց, որ իր համար հարցը սկզբունքային չէ, սակայն  եվրոպական շատ փորձագետներ այստեղ անձի անհատական տվյալների գաղտնիության խնդիր են տեսնում:

Դավիթ Հարությունյանը նշեց, որ գործող ԸՕ-ում լուրջ կանխարգելիչ մեխանիզմներ կան` հանձնաժողովներում տեղերը բաշխված են կուսակցությունների միջեւ, ընդդիմության ներկայացուցիչն իրավունք ունի նստել հանձնաժողովի նախագահի եւ անդամի մեջտեղում, ինչը վերահսկողական կարեւոր մեխանիզմ է: ”Ավելի շատ պետք է մտածել կատարելագործել այն մեխանիզմները, որոնք կան, քան մտածել նոր ճանապարհների մասին”,-նշեց նա: Դավիթ Հարությունյանն առավել ընդունելի համարեց տեսախցիկների տեղադրման գործող տարբերակը, քան այդ գործառույթը դնել պետության վրա:

Նա ներկայացրեց նաեւ մետերի թանաքոտման վերաբերյալ միջազգային դիտորդների մատնանշած թերությունները: Ինչ վերաբերվում է հարյուր տոկսոանոց համամասնական ընտրակարգին  անցնելուն, Դավիթ Հարությունյանն ասաց, որ գաղափարը չի կարող ընդունելի լինել այն դեպքում, երբ մեր կուսակցություններում ներքին ժողովրդավարության հետ կապված խնդիրներ կան, հակառակ պարագայում ԱԺ, նրա խոսքով,  կվերածվի կուսակցապետերի ժողովի եւ Հայստանը կհայտնվի Հոլանդիայի վիճակում:

Ժառանգության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն առաջարկեց մինչեւ երկուշաբթի հետաձգել հարցի քվեարկությունը, իսկ մինչ այդ առաջարկություններ ներկայացնել հեղինակներին, որի դեպքում կոալիցիոն ուժերի ներկայացուցիչները կողմ կլինեին փաթեթին:

Նշենք, որ ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը հայտարարել էր, որ ներկայացված փաթեթին այս տարբերակով դեմ է, բայց այնտեղ ընդունելի գաղափարներ կան:

Դաշնակցական Արծվիկ Մինասյանը քաղաքական մեծամասնությանը պարզապես կոչ արեց քննարկման առարկա դարձնել փաթեթն ԱԺ լիագումար նիստին: ”Սրանից ոչ մի վատ բան չի լինի”,-նշեց նա:

Իսկ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար, զեկուցող Լեւոն Զուրաբյանն առաջարկեց քվեարկությունը հետաձգել եւ  ՀՀԿ-ին  եւ ՕԵԿ-ին ժամանակ տալ, որ նրանք իր ենրկայացրած փաթեթի` իրենց համար ընդունելի առաջարկություններով կազմեն իրենց համար ընդունելի փաթեթեը, ինչին առարկեց Դավիթ Հարությունյանը ` նշելով, որ դա պարտավորություն չի կարող լինել, այլ կարող է լինել ընդամենը կոչ: Որպես քաղաքական մեծամասնության ներկայացուցիչ, նա կանխավ հայտարարեց, որ նման առաջարկություներ չեն լինի եւ ընդդիմությանն համար ստեղծված իրավիճակում “ճկուն” ելք առաջարկեց` հետաձգել քվեարկությունը մեկ տարի ժամկետով, որի դեպքում, համաձայն ԱԺ կանոնակարգ օրենքի, ցանկացած պահի, երբ հեղինակները նպատակահարմար կգտնեն, նախագիծը կարող են քվեարկության դնել:

Ինչ վերաբերվում է կառավարության ներկայացուցչի` ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի դիրքորոշմանը,  Հրայր Թովմասյանը մինչեւ իր դիտարկումները ներկայացնելը ընդգծեց` դեժավյու է ապրում այն  իմաստով, որ բոլոր առաջարկությունները, որոնք ներկայացված են փաթեթում, բազմիցս քննարկվել են: Նախարարն ասաց, որ ներկայացված փաթեթում տեղ գտած առաջարկությունները կարելի է բաժանել երեք խմբի` առաջին խումբ առաջարկությունները հակասում են Սահմանադրությանը, երկրորդը` միջազգային պարտավորություններին եւ երրորդը` հետընտրական խնդիրներ ստեղծելու վտանգ են պարունակում:

Խորհրդակցելով ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանի հետ, Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ կոմպրոմիսին ուղղված քայլն են կատարում եւ ընդունում փաթեթը հետաձգելու առաջարկությունը: Զուրաբյանը շեշտեց, որ նույն փոխզիջումը իշխանություններից չի ակնկալում, սակայն այսպիսով հնարավորություն է ստեղծվում իշխանության համար, որ փաթեթը չմերժի : Ըստ նրա, թե այս քննարկման ժամանակ, թե չկայացած ԱԺ արտահերթ նիստի դեպքում, իշխանությունը ցույց տվեց, որ որեւէ փոխզիջման պատրաստ չէ եւ արդեն իսկ սպասվող ընտրությունները կեղծելու նպատակ ունի: Այս հայտարարությանն ի պատասխան հանձնաժողովի նախագահն ասաց, որ որպես ընդդիմության ներկայացուցչի, հաճախ շատ մեղմ է արձագանքում անգամ այն հայտարարություններին, որոնք կոռեկտության սահմաններից դուրս են:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ