08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2012

Սերժանտի մոտ թմրանյութ է հայտնաբերվել

Նոյեմբերի 28-ին, ժամը 10:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ “Գորիս” քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով` բնակելի գոտում անձնական զննության են ենթարկել “Գորիս” քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետ, արդարադատության սերժանտ Վիգեն Ադունցին: Ադունցի ծոցագրպանից հանված գրիչի մեջ հայտնաբերվել եւ առգրավվել է 1.2 գրամ յուրահատուկ հոտով, դեղնականաչվուն զանգված: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում […]

Պայթյուններ` Սիրիայի քրիստոնեաբնակ թաղամասերից մեկում /վիդեո/

Սիրիացի ապստամբները հրթիռ են արձակել կործանիչ ինքնաթիռի վրա Թուրքիայի սահմանին, հաղորդում է “AFP”-ը: Ըստ վերջին տվյալների` ապստամբները գերի են վերցրել կործանված ինքնաթիռի օդաչուին: Կործանիչի պատկանելության մասին ոչինչ հայտնի չէ: “Syrian Observatory for Human Rights” իրավապաշտպան կազմակերպության տվյալներով` ապստամբները վերջերս հրթիռների ուղեբեռ են ստացել, որի քանակությունը կարող է փոխել կողմերի միջեւ ուժային հարաբերությունը եւ ազդել շուրջ […]

Հոգևորականները` ”Հայկական հացի” դեմ

Որոշ հոգևորականներ արգելում են ռեժիսոր և պրոդյուսեր Արմեն Գասպարյանի ”Հայկական հացը” ֆիլմի ցուցադրումը: Այս մասին ռեժիսորը այսօր հայտարարեց ասուլիսին: Ֆիլմը պատմում է այն քարի մասին, որը Հայաստանից Վրաստանով տարվում է Մոսկվա` հայ առաքելական եկեղեցի կառուցելու համար: Ռեժիսորի խոսքով` քարն այստեղ խորհրդանշում է հացը: Ֆիլմում էրոտիկ կամ հակահայկական տեսարաններ չկան: Սակայն ինչպես նշեց Գասպարյանը,”Հայկական հացը” ներկայացված է […]

Լուսաթերապիայի սեանս` ավտոբուսի կանգառներում

Շվեդիայի Ումեո քաղաքի ավտոբուսի կանգառներում հատուկ լուսային վահանակներ կտեղադրվեն, որոնք հաճելի լույսեր կարձակեն, ինչը նախաձեռնողների կարծիքով կօգնի մարդկանց հաղթահարել ձմեռային դեպրեսիան: Էներգետիկ ընկերությունը, որն զբաղվում է գաղափարի իրականացմամբ, արդեն սկսել է տեղադրել վահանակները շուրջ 30 կանգառներում: “Ձմռանը բոլորը տխուր են, եւ լույսի “հավելյալ բաժինը” մարդկանց վրա դրական ազդեցություն է գործում”,-հայտնել են ընկերության ներկայացուցիչները:  Լուսային թերապեւտիկ […]

Նախագահը վերադառնում է Երեւան

Նախագահ Սերժ Սարգսյանն ավարտել է պաշտոնական այցը Լիբանանի Հանրապետություն: Այսօր Լիբանանի նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հայաստանի նախագահի հրաժեշտի պաշտոնական արարողությունը: Մինչ այդ, Նախագահ Սերժ Սարգսյանը եւ Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը առանձնազրույցի ընթացքում ամփոփել են այցի արդյունքները: Երկու երկրների ղեկավարները կարեւորել են բարձր մակարդակի փոխայցելությունները, գոհունակությամբ են խոսել Հայաստանի նախագահի պաշտոնական այցի շրջանակներում կայացած բանակցությունների, […]

Յուրա Մովսիսյանը չի տեղափոխվո՞ւմ ”Սպարտակ”

Հայաստանի ազգային հավաքականի ու ”Կրասնոդարի” հարձակվող Յուրա Մովսիսյանի` ”Սպարտակ” տեղափոխության մասին լուրեր են շրջանառվում: Սակայն ИТАР- ТАСС-ի փոխանցմամբ` Յուրան հերքել է այս լուրերը` ասելով, որ ինքը տեղյակ չի էլ եղել այդ տեղափոխման մասին:  ”Ես ոչինի չգիտեմ տեղափոխության մասին և բուժզննման էլ չեմ ենթարկվել Մոսկվայի Սպարտակում”,-ասել է ֆուտբոլիստը:    

Բրիտանացին 201 երկիր է ճամփորդել` առանց ինքնաթիռի

Լիվերփուլի բնակիչ Գրեհեմ Հյուզը այցելել է 201 երկիր` ՄԱԿ-ի անդամ բոլոր պետությունները եւ մի քանի այլ երկիր, ինչպիսիք են օրինակ Վատիկանը եւ Պաղեստինը, եւ տուն է վերադարձել: Այդ կերպ նա դարձավ աշխարհում առաջին մարդը, ում հաջողվել է նման մասշտաբային ճամփորդություն կատարել` առանց դիմելու ավիացիայի օգնությանը: Հյուզն սկսել է իր ճամփորդությունը 2009-ի հունվարի 1-ին: Նա ճամփորդել […]

Մանոյանը դեմ ըլլալով կողմ է

”Անկախ որևէ մեկի ցանկությունից հայ համայնքը մնալու է Սիրիայում”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նա համոզված է սրանում, քանի որ սիրիահայ համայնքի գործունեությունն այս երկրում մոտ հազար տարվա պատմություն ունի, և այսօր էլ սիրիահայերի մեծամասնությունը շարունակում է մնալ Սիրիայում: Բանախոսը միաժամանակ  շեշտեց, որ իր կարծիքով` Հայաստանում սիրիահայերին […]

Հայաստանին մնում է միայն ակտիվանալ. Կիրո Մանոյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին այցը ցույց տվեց, որ բանակցությունները փակուղի են մտել: Այս տեսակետն այսօր ասուլիսում հայտնեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:Ըստ վերջինիս` այս իրավիճակում Հայաստանին մնում է միայն ակտիվացնել ԼՂՀ անկախության ուղղությամբ տարվող աշխատանքները: Իսկ այն, որ համանախագահների վերջին հայտարարության համաձայն բանակցությունները շարունակվելու են 2 երկրների ԱԳ նախարարների մակարդակով, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՀոկտեմբերիԴեկտեմբերի

Ամենաընթերցված