26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Պայթյուններ` Սիրիայի քրիստոնեաբնակ թաղամասերից մեկում /վիդեո/

Սիրիացի ապստամբները հրթիռ են արձակել կործանիչ ինքնաթիռի վրա Թուրքիայի սահմանին, հաղորդում է “AFP”-ը:

Ըստ վերջին տվյալների` ապստամբները գերի են վերցրել կործանված ինքնաթիռի օդաչուին: Կործանիչի պատկանելության մասին ոչինչ հայտնի չէ: “Syrian Observatory for Human Rights” իրավապաշտպան կազմակերպության տվյալներով` ապստամբները վերջերս հրթիռների ուղեբեռ են ստացել, որի քանակությունը կարող է փոխել կողմերի միջեւ ուժային հարաբերությունը եւ ազդել շուրջ 2 տարի ընթացող հակամարտության արդյունքների վրա:

Վերջին օրերի ընթացքում սա արդեն 2-րդ դեպքն է, որ ապստամբները հրթիռ են արձակում օդանավերի վրա: Նոյեմբերի 27-ին նրանք նման հրթիռ փորձարկեցին` ռազմական ուղղաթիռի վրա արձակելով Հալեպի մոտակայքում: 

Միաժամանակ Ջարաման քաղաքում 38 մարդ է զոհվել: Ահաբեկիչ-մահապարտը մեքենա է պայթեցրել` հարեւան մեքենայում գործարկված ռումբի պայթյունից վայրկյաններ անց: 83 մարդ վիրավոր է: Ապստամբները չեն հավատում իշխանությունների պաշտոնական վարկածներին: Նրանց կարծիքով` քրիստոնեաբնակ այդ թաղամասում պայթյուններ կազմակերպելով իշխանությունները փորձել են վախեցնել ազգային փոքրմասնություններին եւ նրանց իրենց դեմ տրամադրել: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ