15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Նախագահը վերադառնում է Երեւան

Նախագահ Սերժ Սարգսյանն ավարտել է պաշտոնական այցը Լիբանանի Հանրապետություն: Այսօր Լիբանանի նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հայաստանի նախագահի հրաժեշտի պաշտոնական արարողությունը:

Մինչ այդ, Նախագահ Սերժ Սարգսյանը եւ Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը առանձնազրույցի ընթացքում ամփոփել են այցի արդյունքները: Երկու երկրների ղեկավարները կարեւորել են բարձր մակարդակի փոխայցելությունները, գոհունակությամբ են խոսել Հայաստանի նախագահի պաշտոնական այցի շրջանակներում կայացած բանակցությունների, ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, որոնք, նախագահների համոզմամբ, զգալիորեն կխթանեն բոլոր ոլորտներում հայ-լիբանանյան համագործակցության հետագա զարգացումն ու կնպաստեն երկու ժողովուրդների միջեւ բարեկամության առավել ամրապնդմանը:

Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Բեյրութից վերադառնում է Երեւան:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ